Սինտիա Նիքսոնը, որը հայտնի է Միրանդա Հոբսի դերակատարմամբ և Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում, կարևոր հաղթանակ է տարել՝ ստացել է Աշխատող ընտանիքների կուսակցության աջակցությունը:
Կուսակցությունը թվաքանակով մեծ չէ, սակայն նկատելի ազդեցություն ունի Նյու Յորքում: Նահանգի գործող ղեկավարը ընտրողների այդ հատվածին չէր կարողացել իր կողմը գրավել: Այս մասին հաղորդում է «Պյատիյ կանալ»-ը:
Մարտի վերջին հայտնի է դարձել, որ 52-ամյա դերասանուհին իր թեկնածությունն է առաջադրել նահանգապետի ընտրություններում և հույս ունի հաղթել 2018-ի աշնանը՝ գլխավորելով նահանգը:











































