ՀՀՇ-ի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը արդեն անդամագրվել է նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը:
Այդ մասին Արարատ Զուրաբյանը անձամբ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանին:
Հիշեցնենք, որ այս շաբաթասկզբին Արարատ Զուրաբյանից բացի ՀՀՇ-ից դուրս են եկել մոտ մեկ տասնյակ շարքային անդամներ, ինչպես նաև ՀՀՇ վարչության անդամներ, որոնց մի մասը նույնպես միացել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը: