Ուզբեկստանն այն երկրների առաջատարների եռյակում է, որտեղ գործում է ժամանակակից ստրկությունը։ Այս մասին են վկայում Global Slavery Index-ի Walk Free Foundation հիմնադրամի հետազոտությունը։ Ստրկություն ասելով՝ աշխատանքի հեղինակները նկատի ունեն մարդու ստիպողաբար շահագործումը, որից նա չի կարող խուսափել բռնության սպառնալիքի, խաբեության կամ այլ պատճառներով։
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ մարդու շահագործման առումով առաջատարը Հյուսիսային Կորեան է (երկրի բնակչության 4․37 տոկոսը՝ 1100000 մարդ)։ Երկրորդ տեղում Ուզբեկստանն է, որտեղ շահագործվում է բնակչության շուրջ 4 տոկոսը (1236600 մարդ)՝ Թուրքմենստանի հետ միասին։ Դրա համար աղբյուր են ծառայում բամբակի ցանքատարածությունները։ Տվյալ դեպքում ստրկության մեջ շահագրգռված են հանրապետությունների իշխանությունները։ Ստիպողաբար և անվճար աշխատանքի են դուրս գալիս թոշակառուները, հաշմանդամները, դպրոցականներն ու ուսանողները։
«Առառաջատարների» հնգյակը եզրափակում են Կամբոջան (բնակչության 1․648 տոկոսը), Հնդկաստանը (բնակչության 1․44 տոկոսը) և Քաթարը (բնակչության 1․356 տոկոսը)։