«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող «Մարոկկացի զինյալների իսլամական խումբ» ծայրահեղական զինված սուննիական խմբավորման ենթադրյալ անդամը Բելգիայում ձերբակալվել ու կալանքի է ենթարկվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
2006 թվականին 38-ամյա Խալիդ Ուսայնը Բրյուսելի քրեական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Այն մասին, թե ինչ հանցագործության համար է նրա դեմ դատավճիռ կայացվել, չի հաղորդվում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ուսայնը Բելգիայում դատապարտվել է հեռակա կարգով, քանի որ 2005-ից ազատազրկման պատիժ է կրել Սիրիայում կեղծ փաստաթղթերի կիրառման համար:











































