Արդեն ավելի քան 400 մարդ պահանջում են ստուգել, թե արդյո՞ք ռուսաստանցի պատգամավորները թմրանյութ են օգտագործում: Դրա համար Facebook սոցցանցի օգտատերերը ստեղծել են խումբ, որը նման պահանջ է ներկայացրել:
«Մեր նախաձեռնությունը պայմանավորված է ընդունվող որոշումների որակի մեծ մտահոգությամբ, որոնք կայացվում են իշխանական միջանցքներում, կաբինետներում և զուգարաններում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Մոսկվայի փողոցներում որակյալ կոկաինը վաճառողներն ու օգտագործողներն անվանում են «պատգամավորական», իսկ արտահայտությունների և կայացրած որոշումների ագրեսիվությունը հանգեցնում է այն մտքին, որ պատգամավորների մի մասի մոտ առկա է «ընդհատման համախտանիշ» և շիզոֆրենիայի նշաններ՝ մյուս մասի մոտ»,- նշվում է խմբի նկարագրության մեջ:
Խումբը կոչ է անում այս հարցում կազմակերպել հասարակական վերահսկողություն: Ըստ խմբի անդամների`հատուկ թմրաթեստ պետք է անցնեն ոչ միայն Պետդումայի պատգամավորները, այլև նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի կառավարության անդամները, ինչպես նաև այլ ուժայինների ներկայացուցիչները: