Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցներն այս պահին ԵՊՀ-ի բակում են: Նրանք իրազեկում են անցկացնում՝ ուսանողներին առաջարկելով հայտարարել դասադուլ և միանալ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխող պայքարին: Այս պահին երթի մասնակիցները գտնվում են ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ, սակայն դռները նրանց առջեւ փակ է: Նիկոլ Փաշինյանը պահանջում է դռները բացել եւ ռեկտորին տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր հետ հանդիպել: Երթի մասնակիցներին հաջողվեց մտնել ԵՊՀ, այժմ իրազեկում են անցկացնում: Այս պահին նրանք նստել են համալսարանում եւ հայտարարել, որ հերթական հանգստի ժամն է: