Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Իմ զենքը Քոչարյանն է

Իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ ընդամենը խոսակցությունները նոր թափ հաղորդեցին Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի անխուսափելիության մասին խոսակցություններին: Ընդհանրապես, Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները կարմիր թելով անցնում են գրեթե բոլոր ներքաղաքական իրադարձությունների միջով: Ասենք`եթե ԲՀԿ-ն ստորագրում է Կոալիցիոն հուշագիրը, ուրեմն Քոչարյանը վերադառնում է, եթե իշխանությունն ու Կոնգրեսը որոշում են երկխոսել, ուրեմն Քոչարյանը վերադառնում է, եթե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվացում է նախանշվում, ուրեմն Քոչարյանը վերադառնում է: Եվ այդպես շարունակ: Երևի թե Ռոբերտ Քոչարյանն ինքը, որ անկասկած գեներացնում է իր վերադարձի մասին խոսակցությունները, արդեն հոգնել է դրանցից, որովհետև ինչքան շատ են խոսում, բայց վերադարձ չկա, այդքան ավելի է մարում վերադարձի հավանականությունը:

Մյուս կողմից, սակայն, իրավիճակը կարող է հիշեցնել հովվի հայտնի պատմությունը, որը գյուղացիների հոգու հետ էր խաղում՝ սարից անընդհատ գոռալով «օգնություն», իբր գայլերը վրա են տվել: Երբ գյուղացիները հևիհև գյուղից հասնում էին սար, տեսնում էին, որ ոչ մի գայլ էլ չկա, իսկ եղածն ընդամենը կատակ է: Այդպես՝ մի քանի անգամ: Իսկ մի օր էլ, երբ գայլն իսկապես հարձակվեց հովվի վրա, նրա օգնության բոլոր կանչերը մնացին անպատասխան, քանի որ գյուղացիները համոզված էին, որ նա հերթական անգամ խաղում է իրենց հոգու հետ: Հիմա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններն են: Դրանք շատ են, բայց մեջտեղում ոչ մի գործնական բան չկա: Սակայն մի օր էլ, եթե լինի գործնական բան, ապա հասարակությունը և անգամ ներկայիս իշխանությունն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, կարող է կանգնել փաստի առջև՝ չհավատալով, որ վերադարձի մասին խոսակցությունը վեր է ածվել գործի:

Բայց արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն ունի այդ հնարավորությունը: Այսինքն` արդյո՞ք նա կարող է իր վերադարձի ուղղությամբ կատարել կոնկրետ քայլեր, որոնք փաստի առջև կանգնեցնեն Սերժ Սարգսյանին: Թվում է, թե Ռոբերտ Քոչարյանը զրկված է այդ հնարավորությունից, քանի որ անգամ «Բարգավաճ Հայաստանն» անթաքույց, իսկ Դաշնակցությունը թաքուն իրենց հավատարմության երդումը տվել են Սերժ Սարգսյանին:

«Բարգավաճ»-ն ուղղակիորեն աջակցում է Սարգսյանի հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ իրականացրած քաղաքականությանը, ինչը թերևս նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի դեմ արտաքին արգելքի մի տարբերակ է: Դե, իսկ Դաշնակցությունն էլ ընդդիմանում է, մերթընդմերթ էլ Նալբանդյան Էդիկի և Սարգսյան Տիգրանի հրաժարականը պահանջում, բայց դե դա հին դաշնակցական ավանդույթ է, ինչպես հայտնի ֆիլմում կովկասյան ավանդույթը` «հարսնացուն կգոռա, օգնություն կկանչի, կխփի», բայց միայն ավանդույթի պատճառով, իսկ այնպես նա նույնիսկ սիրում է փեսացուին:

Ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի վերադարձի քաղաքական հենարան: Հասարակական հենարան ունենալու մասին մտածելն անգամ ավելորդ է: Արտաքին առումով էլ կարծես թե որևէ մեկն այդքան էլ դժգոհ չէ Սերժ Սարգսյանի պահվածքից, առավել ևս, որ նա կարծես թե դեռևս կարողանում է հավասարակշռություն պահել բոլորի՝ Ռուսաստանի, Արևմուտքի, Եվրոպայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի և նույնիսկ անուղղակի՝ Ադրբեջանի միջև: Այս պահին գոնե ակնհայտ է, որ թե՛ ներիշխանական, թե հասարակական, թե՛ արտաքին հարթություններում Ռոբերտ Քոչարյանը չունի վերադարձի համար ոտք դնելու տեղ: Եվ դա միանգամայն օրինաչափ և օբյեկտիվ իրականություն է:

Ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության տասը տարիների ընթացքում, որ վերադարձի տեղ ունենա: Իհարկե, ասֆալտ է արել՝ Քըրք Քըրքորյանի փողերով, իհարկե տնտեսություն է վերականգնել՝ սեփականաշնորհելով, իհարկե չի հանձնել Ղարաբաղը, որովհետև երևի թե չեն տվել պահանջված գինը՝ երրորդ ժամկետ կամ վարչապետություն: Իսկ ներքին և արտաքին քաղաքականության մյուս բոլոր ուղղություններով Ռոբերտ Քոչարյանը փաստացի չի արել հիմնարար և հիշարժան ոչինչ, որ ինչ-որ հարթության վրա ունենա վերադարձի տեղ: Ու այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի «զենքն» է, իր անվերջ վերադարձի մասին խոսակցություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում