News Media հրատարակչությունը Ռուսաստանի աշխարհագրական կազմակերպությունից ստացել է դրամաշնորհ թեմատիկ սոցիական ցանց ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է Vedomosti թերթը` հղում կատարելով հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովին:
Այսպիսի սոցցանց ստեղծելու մասին խոսվել էր դեռ 2011թ. ապրիլին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից, որը գլխավորում է այդ կազմակերպության հոգաբարձուների խորհուրդը: Վարչապետի խոսքերով՝ երիտասարդության շրջանում շատ հայտնի սոցիալական ցանցերը կարող են Ռուսաստանի աշխարհագրական կազմակերպության նկատմամբ ուշադրություն հրավիրել:
Նախագծին հատկացված գումարի չափը դեռ հայտնի չէ, սակայն Գաբրիյելյանովն ասել է միլիոնավոր ռուբլիների մասին: Եվս տաս միլիոն հրատարակչությունն ինքը կներդնի: Գաբրիելյանովը հայտարարել է, որ ձեռնարկն ավելի սոցիալական, քան բիզնես նախագիծ է: «Չնայած ակնկալում եմ, որ մեկ-մեկուկես տարի անց նախագիծը կարող է ինքնուրույն գումարներ աշխատել», ասել է News Media-ի ղեկավարը: