Tuesday, 09 06 2026
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ

Գլենդելի հայ համայնքի առաջնորդները Օբամային կոչ են արել ցուցադրել հայ որբերի գործած գորգը

Գլենդելում հայ առաջնորդները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ցուցադրել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ որբերի կողմից 10 ամիսների ընթացքում գործած գորգը: Կոչն արվել է Օբամայի կողմից Գլենդելում տեղակայված DreamWorks Animation ստուդիա կատարելիք այցի օրը: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը:

Գորգը 1920 թվականին փախստականների ճամբարում գործել են հայ որբերը և 1925-ին նվիրել նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության Առաջին աշխարհամարտին ամերիկացիների ցուցաբերած մարդասիրական օգնության:

Գորգը մնում է Սպիտակ տան պահեստում: Սպասվում էր, որ այն կներկայացվի դեկտեմբերի 16-ին՝ Սմիթսոնյան թանգարանում, Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսի ժամանակ, սակայն Սպիտակ տունը նպատակահարմար չի գտնում այն մի քանի ժամով տրամադրելը:

«Գորգը հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամությունը խորհրդանշող բարի ժեստ է: Դա ամերիկյան պատմության մի մասն է»,- ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը:

Վահան և Անուշ Չամլյանների հայկական դպրոցի աշակերտները, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները և տեղի հոգևորականությունը ստորագրել են նամակ՝ ուղղված Օբամային:

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նամակը կփոխանցի Գլենդելի քաղաքապետ Դեյվ Ուիվերին կամ Բըրբենքից Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին, ովքեր պետք է հանդիպեն Օբամային DreamWorks այցի ժամանակ:

Սինանյանը հույս է հայտնել, որ Օբաման այդ առնչությամբ ճիշտ որոշում կկայացնի և թույլ կտա, որ գորգը ցուցադրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում