2019-ի հունվարի 1-ից Ուզբեկստանում տեղական հումքից արտադրված խաղողի բնական գինին ալկոհոլային ըմպելիքների շարքին չեն դասի։ Այն գյուղատնտեսական մթերք կհամարվի։ Այս մասին է վկայում հանրապետության նախագահ Շաքվաթ Միրզիյոևի հրամանը։
2019-ի հունվարի 1-ից նման գինիների արտադրության համար արտոնագրեր այլևս անհրաժեշտ չեն լինի, իսկ գինեգործները մի շարք արտոնություններ կստանան։
Խաղողի տեխնիկական տեսակներից գինի արտադրողները 2025-ից կազատվեն հողի հարկից և բույսերի պաշտպանության համար նյութեր, հումք, միջոցներ ներմուծելիս մաքսային տուրքերից։
Բացի այդ, երկրի Կենտրոնանական բանկը գինեգործներին 7 տարի ժամկետով վարկ կհատկացնի։