Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Էլինա Դանիելյանը:
Պարտություն կրեցին Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 2․5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն ունեն 1․5-ական միավոր: