Հնարավոր է ԱՄՆ-ը Սիրիայի ափերն ուղարկի երկրորդ USS Porter ռազմանավը: Այդ մասին հաղորդել է The Well Street Journal-ը՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին:

Աղբյուրը հաստատել է, որ Սիրիայի ափամերձ տարածքներում արդեն գտնվում է 60 թևավոր հրթիռներով հագեցած USS Donald Cook ռազմանավը: Եվս մեկ ռազմանավ կարող է մեկնել մի քանի օր անց:
WSJ-ն նշում է, որ հենց USS Porter ռազմանավից անցյալ տարի ԱՄՆ-ը հարվածներ հասցրեց Սիրիայի ռազմաբազային Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումից հետո:










































