ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում`մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական և ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաև երիտասարդական ՄԽՎ նիստերին:
ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը և Միհրան Հակոբյանը:










































