40-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը, լուրերի համաձայն, 5-րդ անգամ հղիացել է: Ապագա երեխայի հայրը նրա թիկնապահ Մարտին Քրիսթենն է, որի հետ աստղը երկար ժամանակ հանդիպում է: Քլումի խոսքով՝ նախորդ ամուսնություններից ունեցած իր 4 երեխաները պաշտում են իր նոր սիրեցյալին, գրում է Metro-ն:
Այն մասին, որ մոդելը հղի է, լրագրողներին հայտնել է նրա մարզիչ Դևիդ Կիրշը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քլումը ամուսնու՝ Սիլի հետ բաժանվելուց հետո սկսեց հանդիպել Մարտին Քրիսթենի հետ:
Ոչ մոդելը, ոչ նրա պաշտոնական ներկայացուցիչները չեն հաստատել աստղի հղիության մասին լուրը:












































