Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցը:
«Այս համաձայնագիրը միջազգային դիվանագիտության մեջ զուգահեռ հարթություն է բացել հատկապես այն աշխարհակարգում, որտեղ բախումները, ցավոք սրտի, գերակայում են: Հայաստանը միշտ խուսափել է լինել աշխարհաքաղաքական բախումների կիզակետում՝ թույլ չտալով, որ մեր տարածքում տեղի ունենան աշխարհաքաղաքական մենամարտեր: Ակնհայտ է, որ այս համաձայնագիրը իշխանությունների հաջողության պատմություն է»,- հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով համաձայնագիրը կյանքի կոչելու ընդդիմության թերահավատությանը՝ նա ասաց. «Մեզ մշտապես հետապնդում է ուղղորդված, քաղաքականացված թերահավատության համախտանիշը»:
Նա կարևորեց համաձայնագրի ստորագրման էյֆորիան պահպանելը և համաձայնագրի հանրային իրազեկման հարցը. «Կարծում եմ՝ ԵՄ-ն լրացուցիչ ջանքեր կգործադրի նաև Հայաստանում լրագրողական կրթության կամ թրեյնինգների կազմակերպման հետ կապված»:
«ԼՂ հակամարտության հետ կապված բանաձևը, որ գրված է ԵՄ համաձայնագրում, մեզ ռևերանս չէ, լավություն չէ ՀՀ-ին. դա ընդամենը ԵՄ-ի կողմից սեփական սկզբունքներին հետևելու տուրք է»:
Անդրադառնալով վիզաների ազատականացման խնդրին՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ քաղաքական կամքը պետք է լինի երկկողմանի՝ արտահայտվի նաև ԵՄ-ի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: