Մեր մոլորակին ուղեծրից նայելու համար ամենևին պարտադիր չէ տիեզերագնաց դառնալ կամ հարյուր հազարավոր դոլարներ վճարել տիեզերական տուրօպերատորի միջոցով շրջագայելու համար: Առաջարկվում է առավել հասանելի և անվտանգ տարբերակ: Արդեն հնավավոր է տեսնել Երկիրը տիեզերքից՝ առանց բազմոցից վեր կենալու: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Տիեզերական ոլորտի ռուս մասնագետների օգնությամբ Վանկուվերի UrtheCast ընկերությունն այսօր ուղեծիր է ուղարկել երկու տեսախցիկ, որոնց միջոցով կստացվեն կադրեր իրական ժամանակում: Ցանկացողները կարող են անվճար օգտվել UrtheCast.com կայքից:
Տեսախցիկները օրական 16 անգամ 90 րոպեանոց շրջապտույտ կկատարեն Երկրի շուրջ:











































