Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում միակ պարտված կողմը ԵՄ-ն է. Times

CNN Türk-ի փոխանցմամբ՝ անգլիական Times թերթում հրապարակվել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեկ Ստրոուի «Եվրոպան պետք է գրկի այս ինքնավստահ Թուրքիային» խորագրով հոդվածը, որը նվիրված է հունիսի 12-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ դրանից բխող արդյունքներով.

«Ընտրություններում վարչապետ Էրդողանի հաջողությունը ցույց տվեց, որ ստախոս են այն մարդիկ, ովքեր պնդում են, թե իսլամն ու ժողովրդավարությունն անհամադրելի են։ Թուրքիայում ընտրություններին մասնակցելու ցուցանիշն ամաչեցրեց Մեծ Բրիտանիային։ Վերջին 50 տարիներին մեզ մոտ կայացած ընտրություններում մասնակցության ցուցանիշը չի հասել 80 տոկոսի։

Թուրքիան ցանկանում է անցում կատարել ֆրանսիականի նման նախագահական համակարգի։ Եթե դա տեղի ունենա, ապա Էրդողանն ու Գյուլը փոխատեղում կկատարեն։

Էրդողանը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, սակայն Եվրոպան, ելնելով իր արտաքին անվտանգության ու տնտեսական նկատառումներից, չի ցանկանում Թուրքիան տեսնել իր շարքերում։

Այս ընտրությունների արդյունքում միակ պարտված կողմը ԵՄ-ն է»։

Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում:

2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում:

Ներկայումս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում եվրոպական երկրներին պետք է բաժանել 3 խմբի՝ այդ գործընթացի կողմնակիցներ (Մեծ Բրիտանիա, Իտալիա և այլն), հակառակորդներ (Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս և այլն) և չկողմնորոշվածներ (Դանիա և այլն):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում