Սննդի կետերի սեփականատերերի բելգիական միավորումը (Unafri), որը մասնագիտացած է կարտոֆիլի ֆրիի կամ «ֆրիտի» (ինչպես անվանում են ֆրին Բելգիայում) պատրաստման մեջ, երկրի դաշնային կառավարություն է ուղարկել հարցում, որ վերջինս ՅՈՒՆԵՍԿՕ-ում հասնի այն մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելուն:
Ինչպես հայտնել են Unafri-ում, նախաձեռնության շրջանակում Բելգիայում անցկացվող «ֆրիտի» շաբաթվա ընթացքում կկազմակերպվի Բելգիայի բնակիչների ստորագրահավաք, հայտնում է RIA Novosti-ն:
Բելգիացիները պնդում են, որ կարտոֆիլի ֆրին առաջին անգամ սեղանին է մատուցվել Ֆլանդրիայում դեռ 16-րդ դարում:
Մինչ այդ, ուտեստը չեն ընդունել բելգիական ավանդական խոհարարները:










































