Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կամ-կամ. բացատրության ժամանակը

Մի պահ վերանանք ներքաղաքական երկխոսության, Կոնգրեսի և իշխանության միջև սկսված ինչ-որ գործընթացի, առաջարկների, մերժումների դաշտից: Համարենք, որ այդ ամենը չկա, չի եղել, ու չի էլ լինի: Հետևաբար, պետք է մոռանանք նաև այդ պրիզմայով իշխանությանը ներկայացվող պահանջների, առաջարկների և ընդդիմախոսության մասին: Իսկ ինչի՞ մասին հիշել այդ դեպքում:

Հիշելու բան կա, շատ կա: Պետք է հիշել Սերժ Սարգսյանի ելույթները, հարցազրույցները, հայտարարությունները երկրում բարեփոխում իրականացնելու, փոփոխությունները հենց իրենցից սկսելու, կառավարման նոր որակի անցնելու, կառավարումը ինտելեկտի, գիտելիքների վրա հիմնելու, տնտեսական ռազմավարական ծրագրեր իրականացնելու, արտաքին քաղաքական նախաձեռնողականության մասին: Այդ ամենն այս երեք տարիների ընթացքում մի հսկայական արխիվ է, որն ինքնին բավական է իշխանությանը չափելու, իշխանության գործողությունները կշռելու համար:

Սերժ Սարգսյանն ընդդիմությանն ընդառաջելու կամ ընդդիմության հանդեպ հանդուրժող երևալու համար չէ, որ պետք է երկրում քայլեր անի իրավիճակի փոփոխության շուրջ, կամ առավել ևս հրաժարական տա ու նշանակի արտահերթ ընտրություններ: Սերժ Սարգսյանը պետք է այդ ամենն անի, որովհետև ի վերջո ինքն է իր կամքով երեք տարի շարունակ հասարակության ունկը ծանրացրել իր ռեֆորմատորական ելույթներով, իսկ աչքը ծանրացրել քրեաօլիգարխիկ համակարգին իր հավատարմությամբ: Ու քանի որ նա իր հրապարակային ելույթների անգամ քառորդ մասը չի կարողացել կյանքի կոչել երեք տարվա ընթացքում, այդպես էլ չմատնանշելով հստակ խոչընդոտ, թե ահա՛, սա է ինձ խանգարում, կամ նա, կամ Պողոսը, կամ Պետրոսը, ուրեմն պետք է պարզապես հրաժարական տա հասարակության առջև իր խոսքը գործի վերածել չկարողանալու համար:

Այդպես է ամբողջ աշխարհում՝ կամ դու ասում ես և անում, կամ դու հրաժարական ես տալիս, այլապես ստացվում է, որ ընդամենը զբաղված ես հասարակությանը խաբելով: Սա է խնդիրը, կամ ավելի շուտ՝ սա է Հայաստանի խնդիրների առանցքը:

Ներքաղաքական երկխոսություն կա, չկա, կլինի, չի լինի՝ այդ առանցքը դրանից չի փոխվում, հետևաբար լուծման վեկտորն էլ չի փոխվում դրանից։ Կամ Սերժ Սարգսյանը հրապարակավ տեր է կանգնում իր հրապարակային ելույթներին և բացատրություններ տալիս արածի ու չարածի համար՝ մեկ առ մեկ, թե ինչու այս բան արվեց, այս բանը կիսատ արվեց, կամ այս բանը չարվեց, ով խանգարեց, ինու խանգարեց, ինչու ինքը չկարողացավ ձերբազատվել խանգարողներից, կամ հրաժարական է տալիս, եթե չի ուզում համարվել սովորական խաբեբա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում