Հայաստանցի պատանի թենիսիստ Արթուր Սողոյանը հաջող է հանդես եկել Թուրքիայի միջազգային մրցաշարում:
Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած «TENNIS EUROPE TOUR»-ի մինչև 16 տարեկանների մրցաշարում Հայաստանի լավագույն պատանի մարզիկ Արթուր Սողոյանը դարձել է հաղթող:
Եզրափակիչում նա համառ պայքարում հաղթել է Նիկոլայ Նեդելչևին Բուլղարիայից 7:6, 4:6, 6:3 հաշվով: