ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն Aysor.am-ի թղթակցին ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահը Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և քաջ առողջություն: