Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ապրիլի 24-ը՝ Բուենոս Այրեսում

Նոյեմբերի 15-ին Բուենոս Այրես նահանգի Կիլմես քաղաքի ավագանին որոշում կայացրեց միանալ 2006 թ. դեկտեմբերի 13-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից ընդունված թիվ 26.199 օրենքին, որով ապրիլի 24-ը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հռչակվեց «Հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր»:
Քաղաքի ավագանու՝ հանդիսավոր պայմաններում կայացած հատուկ նիստի ընթացքում, որին ներկա էին Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայ Առաքելական եկեղեցու, Բուենոս Այրեսի հայկական կառույցների ու Կիլմեսում բնակվող մոտ 150 հայ ընտանիքների ներկայացուցիչներ, մտավորականներ, «Խրիմյան» վարժարանի աշակերտները, լրագրողներ: Նախաձեռնության հեղինակ, ավագանու անդամ Դիեգո Բուֆֆոնին ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած հանցագործության պատճառներն ու հետևանքները: Նա ասաց, որ «հետագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար կարևոր են երեք հիմնական պահանջներ. հիշողություն, ճշմարտություն ու արդարադատություն, և այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակն է հետապնդում»:
Դիեգո Բուֆֆոնիի առաջարկությամբ ավագանին միաձայն որոշեց «միանալ թիվ 26.199 Ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը հռչակում է հանդուրժողականության և ժողովուրդների միջև հարգանքի օր`ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:
Սույն որոշման 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն, Կիլմեսում բնակվող, ազգությամբ հայ պետական պաշտոնյաները և մունիցիպալ դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին «ազատ են արձակվում Ցեղասպանության հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար»:

Ավագանու հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան Բուենոս Այրեսի «Հայ ազգային խորհրդի» քարտուղար էդուարդո Կոզանլյանը, Կիլմեսի ավագանու նախագահ Խոսե Միգլիաչիոն և Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Այնուհետև դեսպան Կարմիրշալյանը և նրան ուղեկցող հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կիլմեսի քաղաքապետ Ֆրանսիսկո Գուտիեռեսի հետ: ՀՀ դեսպանն ու քաղաքապետը քննարկեցին Կիլմեսի և հայաստանյան քաղաքներից մեկի միջև «եղբայրական» հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանի և ավագանու հատուկ նիստի մասնակիցների պատվին քաղաքապետը կազմակերպեց ընդունելություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում