Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը դիմել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին, վերջինիս պահանջելով անհապաղ հրաժարական տալ։
Պատճաը ԱՄՆ-ի կողմից Իլյումժինովի նկատմամբ ներկայացված պատժամիջոցներն են։
Իլյումժինովի հրաժարականի որոշումը կայացվել է ապրիլի 7-8-ը Մինսկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի համաժողովի ժամանակ։ Խորհրդի անդամ 14 պատվիրակները կողմ եք քվեարկել Իլյումժինվին պաշտոնանկ անելուն և միայն մեկ պատվիրակ է քվերակել դեմ։
Նախագահական խորհրդի անդամների հիմնական մասը որպես ՖԻԴԵ-ի նախագահի նոր թեկնածու առաջադրել են Գեորգիոս Մորկոպուլոսին։ Վերջինս զբաղեցնում էր ՖԻԴԵ-ի փոխնախագահի պաշտոնը։