«Ֆորմուլա-1»-ի աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելն իր մարզական կարիերայում երրորդ անգամ նվաճեց մրցանակ, որը սահմանել է DHL կազմակերպությունը, և այն իր հասցեատիրոջը գտնում է մրցաշրջանի ընթացքում կատարած ամենաարագ շրջանների հաշվարկի արդյունքում:
Ի տարբերություն անհատական հաշվարկի, որտեղ Ֆետելի առավելությունը բացահայտ էր, DHL-ի մրցանակի համար պայքարը շարունակվում էր մինչև նախավերջին մրցարշավը:
Միայն ԱՄՆ-ի Գրան պրիում Ֆետելը 6-րդ անգամ մրցաշրջանում կատարեց ամենաարագ շրջանը՝ այդ ցուցանիշով շրջանցելով «Ռեդ Բուլ»-ի իր թիմակից Մարկ Ուեբերին: Այդ մասին տեղեկացնում է Motorsport Total-ը: