Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Վրաստանի հետաքրքիր նախաձեռնությունը Աբխազիայի ու Հրվ․ Օսիայի հետ կապված․ վարակիչ կդառնա՞ Ադրբեջանի համար

Վրաստանի իշխանությունները հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ՝ շփումներ, տեղաշարժ և հարաբերություններ հաստատել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության հետ: Նախագիծը հետևյալն է․ ջանքեր գործադրել՝ հեշտացնելու առևտուրը Աբխազիայից ու Հարավային Օսիայից դեպի Եվրամիություն, բացի դրանից՝ հնարավորություն ստեղծել Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուսանողների համար՝ ուսանել Վրաստանի համալսարաններում և արտասահմանում:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության վերջին նիստի ընթացքում ընդգծել է, որ սա աննախադեպ քայլ է, որը կնպաստի իրենց երկրի կայուն և խաղաղ զարգացմանը: Նրա խոսքերով՝ այս նախաձեռնությունը միտված է բարելավելու Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Այժմ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ առևտուրը սահմանափակված է ֆիզիկական արգելքներով, տեղաշարժման սահմանափակումներով, հարկերով, ապրանքների ծավալների սահմանափակումներով:

«Քայլ ավելի լավ ապագայի համար» անունը ստացած նախաձեռնությունը ենթադրում է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները կկարողանան տեղափոխել տեղական արտադրության ապրանքներ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքներ, և կունենան «չեզոք կարգավիճակի» մակնանշում: Կարող է ներառել միայն արտադրողի անունը, քաղաքի կամ բնակավայրի անունը, օրինակ, Սուխում, Գագրա կամ ապրանքի արտադրման հասցեն ու հեռախոսահամարը, այն իր մեջ չի ներառի երկրի անվանումը։ Աբխազիայում և Հարավային Օսիայում արտադրվող ապրանքների արտահանումը Եվրամիություն թույլ կտրվի «վրացական ծագման վկայականով»:

Նախագծով մի շարք նոր հնարավորություններ են տրվում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուսանողներին ևս, որոնք անարգել կկարողանան ուսանել Վրաստանի համալսարաններում, և դրա համար նրանց անհրաժեշտ չի լինի Վրաստանի քաղաքացիություն: Վրաստանը նաև կհեշտացնի Աբխազիայում ու Հարավային Օսիայում արդեն իսկ ստացած դիպլոմներն իրենց երկրում ճանաչելու ընթացակարգը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ողջունում է Վրաստանի կառավարության այս նախաձեռնությունը: Մեր զրուցակիցը նշում է, որ սա միակողմանի առաջարկ ու ցանկություն է, անհրաժեշտ է սպասել նաև ռուսական կողմի արձագանքին. «Ողջունում եմ՝ հոյակապ նախաձեռնություն է: Վրաստանի կառավարությունը ցույց է տալիս Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդներին, որ պատրաստ է համագործակցել, օրինակ, հումանիտար հարցերում: Քաղաքական հարցերի շուրջ նույնիսկ Վրաստանի ներսում կարող են տարաձայնություններ լինել, բայց այս քայլով նրանք ասում են՝ ձեզ համար կրթությունն ավելի մատչելի կդարձնենք, կբացենք դռները դեպի Եվրոպա՝ եկեք համագործակցենք: Ցանկացած կոնֆլիկտ պետք է լուծել հենց այս տրամաբանության մեջ, երբ որ դու առաջ ես բերում ոչ թե կարգավիճակի ու կարգավորման հարցը, այլ համագործակցության եզրեր գտնում՝ այս դեպքում, օրինակ, հումանիտար հարցերի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ես չեմ բացառում, որ Աբխազիայում ու Հարավային Օսիայում երիտասարդները կարձագանքեն, որովհետև կրթությունը շատ գրավիչ բան է երիտասարդության շրջանում: Այս օրինակը թող վերցնի նաև Ադրբեջանը, որպեսզի ոչ թե մերժեն, արգելեն, որ Ղարաբաղից մարդիկ գնան դեպի Եվրոպա, այլ հակառակը՝ համաձայնվեն նույն Ղարաբաղի հետ կրթության ու այլ ոլորտներում համագործակցել»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ առևտրի հնարավորություններին և այն տարբերակին, որ առաջարկում է Վրաստանը, մեր զրուցակիցը նշում է՝ այդ օրինակը վերցրել են Մոլդովայից. «Գիտեք, որ վաղուց է Մոլդովան սերտիֆիկատներ տրամադրում Մերձդնեստրի գործարարներին ու ձեռներեցներին, որ իրենք կարողանան Մոլդովայի անվան տակ ապրանքն արտահանել Եվրոպա: Այո՛, հարկային ինստիտուտն աշխատում է իրենց հետ ու շատ հաջող ստացվում է: Հենց դա է պատճառը, որ Մերձդնեստրում լարված իրավիճակ չկա, Մոլդովան հնարավորություն տալիս է այդ ժողովրդին աշխատել Եվրոպայի հետ ու համագործակցել: Կասկած չունեմ, որ այս օրինակը Մոլդովայից են վերցրել, ու սա ևս ողջունում եմ: Նույնը եթե անի Վրաստանը Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ՝ դրական է, կձևավորվեն համատեղ շահեր ու միմյանց հետ աշխատելու հնարավորություններ»,-եզրափակեց Ս. Գրիգորյանը:

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այս նախաձեռնության մեջ, ըստ էության, նոր որևէ բան չկա. «Խոսքն ընդամենը այն առավելությունների ընդլայնման մասին է, որից օգտվում էին օկուպացրած տարածքների բնակիչները: Այսինքն՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի բնակիչները առանց այդ էլ բուժվում, սովորում և առևտուր էին իրականացնում առանց խոչընդոտների: Ընդ որում՝ սովորում և բուժվում էին անվճար՝ ինչպես մինչև 2008-ի պատերազմը, այնպես էլ դրանից հետո: Վրաստանի իշխանությունները միշտ էլ օկուպացրած տարածքներում բնակվող մարդկանց համարել են իր երկրի բնակիչներ, որոնցից մի մասը թեկուզև չունի քաղաքացիություն, բայց ունի իրավունք օգտվել այն բոլոր հնարավորություններից, որից օգտվում են Վրաստանի քաղաքացիները»,- ասաց մեր զրուցակիցը:

Վասաձեն շարունակում է. «Հիմա խոսքը գնում է օրենսդրական հաստատման կամ պաշտոնական արձանագրման մասին: Ստեղծվում է մեխանիզմ, որը թույլ կտա օկուպացրած տարածքների բնակիչներին թույլ տալ օգտվել նույն ազատ վիզային ռեժիմից և առևտուր իրականացնել Եվրամիության հետ: Այս մեխանիզմը նրանց թույլ կտա իրենց արտադրած ապրանքը վաճառել վրացական շուկայում, և դա դրական կանդրադառնա կոնկրետ մարդկանց վրա: Կա սակայն երկու կարևոր հարց»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Շարունակելով իր միտքը, վրաց քաղաքագետը նշեց. «Առաջին հերթին, սա, իհարկե քաղաքականություն է՝ ինչպես օկուպացրած տարածքների նկատմամբ, այնպես էլ Ռուսաստանի: Հաշվի առնելով Վրաստանի վարչապետի վերջին նախաձեռնությունները, որը ենթադրում էր ուղիղ երկխոսություն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, մենք հիմա կարող ենք ասել, որ գործ ունենք Վրաստանի իշխանությունների բոլորովին նոր որակների քաղաքականության հետ: Ընդ որում սա մի քաղաքականություն է, որը խրախուսվում, գուցե և խորհուրդ է տրվում Արևմուտքի կողմից: Սա առաջին փորձը չէ այդ շրջանների բնակիչներին ինտեգրացնելու հետ կապված, հիշեցնեմ, որ 2006-2008 թվականներին Ցխինվալիի շրջանում, այն շրջաններում, որոնք վերահսկվում են վրացական կողմից, իրականացվում էր շինարարության լայնամասշտաբ նախագիծ, առևտուր, և տեղի բնակիչների համար աշխատատեղեր էին ստեղծվում՝ ընդ որում բոլորի համար՝ անկախ նրանց բնակության վայրից: Այդ ամենն ավարտվեց պատերազմով, և Վրաստանը կորցրեց այն շրջանները, որոնք վերահսկում էր 1991-1992 թվականներից հետո: Այն ժամանակ այդ նախագիծը զայրույթ առաջացրեց ինչպես Ցխինվալիում, այնպես էլ Մոսկվայում: Եվ հիմա ես չեմ կարծում, որ Վրաստանի կառավարության այս նախաձեռնությունը մեծ էնտուզիազմով կընդունվի»,- ասաց Վասաձեն:

Մեր զրուցակիցը մատնանշում է ևս մեկ կարևոր հանգամանք. «Վրաստանում շատերն իրենց հարց են տալիս՝ ինչո՞ւ մենք պետք է հարկ վճարենք այն մարդկանց բուժման ու ուսման համար, որոնք լոյալ չեն Վրաստանին, կամ, ասենք՝ ինչո՞ւ այդ միջոցները չուղղենք փախստականների կարգավիճակի լավացմանը, որոնք երկրում հարյուր հազարներ են: Ուզում եմ ասել, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ»:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե սա կարող է «վարակիչ» օրինակ լինել Ադրբեջանի համար, Գելա Վասաձեն ասաց. «Եկեք ռեալիստ լինենք, մի շարք խնդիրների պատճառով դա անհնար է: Առաջինը՝ Ղարաբաղյան հակամարտությունն այսօր պատերազմ է, սահմանափակված, լոկալ, բայց պատերազմ է:

Դա նույնսիկ սառեցված հակամարտություն չէ, ի՞նչ սառեցված հակամարտության մասին են խոսում, երբ երկու կողմից էլ մարդիկ են մահանում: Այսինքն՝ որպեսզի նման ինչ-որ բան հնարավոր դառնա՝ պետք է հակամարտության էությունը փոխվի, որն այսօրվա օրով ռեալ չէ»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում