Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Իշխանությունները չեն կարողանում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը» (տեսանյութ)

Այսօր «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էր «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցային ներկա փուլին՝ նա նշեց, որ կարգավորման հանգուցալուծային տարբերակ չի տեսնում, որովհետև կողմերը համաձայնության չեն եկել, որովհետև ԼՂ-ի կարգավիճակի հարց գոյություն չունի, ուստի, ըստ նրա, խնդիրը չի լուծվի. «Կարող է՝ պայմանավորվածության գան, բայց որոշ ժամանակ մարդկանց տեղյակ չպահեն: Բայց ինձ չի թվում, որ կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ: Գուցե ներքին կարգով՝ այո, որովհետև խոշոր տերությունները շահագրգռված են, հավանաբար, պայմանավորվածություն կա»:

Անդրադառնալով հողերի հանձնման մասին խոսակցություններին՝ Սասուն Միքայելյանը նկատեց. «Ես պատերազմ անցած մարդ եմ, մասնակցել եմ բոլոր խոշոր մարտերին: Բնականաբար, ես մի թիզ հող անգամ հանձնելուն դեմ եմ: Ոչ մի կռվող տղա էլ դա չի ցանկանում»: Նա կարծում է, ոչ իշխանությունները չեն կարողանում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը. «Ես լավ բան չեմ տեսնում ոչ հօգուտ Հայաստանի, ոչ հօգուտ ԼՂ-ի»: Սասուն Միքայելյանը հավելեց, որ եթե ազատագրված տարածքներն էլ հանձնեն, Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու, այդ իսկ պատճառով ինքը որեէ հեռանկար չի տեսնում:

Նախկին քաղբանտարկյալը չբացառեց պատերազմի վերսկսման հավանականությունը՝ միաժամանակ նշելով, որ չնայած հայտարարվում է, թե մենք խնդիրներ չենք ունենա, սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Այդտեղ էլ մենք լուրջ խնդիրներ ունենք… Եթե մենք ուզում ենք պատերազմի վերսկսումից խուսափել, պետք է ներքաղաքական խնդիրները կարգավորենք»,- ասաց Միքայելյանը: Նա նշեց, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը հաղթել է, որովհետև միասնական էր, բացի այդ՝ Ադրբեջանում վատ էր ներքաղաքական վիճակն այնպես, ինչպես հիմա Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է:

Հարցին, թե տարածքներ հանձնելուն դեմ լինելու Միքայելյանի տեսակետը չի՞ հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ղեկավարի հետ հակասություն չկա, նա ասել է՝ պետք է գնալ փոխզիջման, բայց ես այսօր չեմ տեսնում այդ հնարավորությունը, որ փոխզիջմամբ հնարավոր կլինի լուծել խնդիրը, Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չեմ տեսնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում