Գերմանիայում ընթացող «Grenke Chess Classic»-ի 4-րդ տուրում Արոնյանի սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի նախկին չեմպիոն չինուհի Հաո Յիֆանի հետ: Կողմերը կիսեցին միավորը 39-րդ քայլին:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 2,5 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 4-5-րդ հորիզոնականները աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: