Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում կարելի է ակնկալել կտրուկ սկզբունքային դրական փոփոխություններ միայն այն դեպքում, երբ որպես բանակցային կողմ գործընթացում ներգրավված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Կազանից ակնկալել սկզբունքային փոփոխություններ իմաստ չունի: Կարծում եմ մենք ընդամենը ականատես կլինենք որևէ հերթական փաստաթղթի, որի նպատակը կլինի ոչ թե տրամաբանական ավարտին հասցնել բանակցային գործընթացը, այլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել այդ գործընթացը հետագայում առաջ տանելու համար:
Թուրքագետի գնահատմամբ՝ դեռևս վաղ է բանակցային գործընթացում սպասել կտրուկ փոփոխությունների: