Բրիտանական BP (British Petroleum) նավթային ընկերությունը Իրանի դեմ սահմանված եվրոպական պատժամիջոցների պատճառով դադարեցրել է արդյունահանումը Հյուսիսային ծովի գազի հանքավայրում, որը նա շահագործում էր իրանական պետական ընկերության հետ համատեղ,- հայտնում է «Нефть России»-ն: BP-ն Հյուսիսային ծովի Rhum հանքավայրի գործարկուն է և բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը: Մնացած 50 տոկոսը պատկանում է Իրանի նավթի ազգային կորպորացիային։ Հանքավայրում գազի օրական արդյունահանումը կազմում Է 5,9 մլն խորանարդ մետր: Հոկտեմբերի վերջին Եվրամիության ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատժամիջոցների պատճառով հանքավայրը հավանաբար հարկ կլինի փակել: