Հայաստանում առաջիկայում բուռն քաղաքական աշուն է սպասվում նոր ուժերով, նոր գիտակցումով, ինչը տարածվելու է մյուս շրջանակների վրա, որովհետև նոր քաղաքական որակներ են ի հայտ գալիս, նոր քաղաքական դաշտ կարող է ձևավորվել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում կանխատեսեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Լրագրողների այն հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերին նկատի ունի՝ նոր ուժեր ասելով, նա մասնավորապես ուշադրություն հրավիրեց ինտերնետում բանավեճերի մեջ գտնվող «Սարդարապատ» խմբին:
Ինչ վերաբերում է Ազատ դեմոկրատներին, Աշոտ Մանուչարյանը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե նրանք ինչ ուժ կձևավորեն: