25-ամյա ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը Instagram-ում կիսվել է վառ լուսանկարներով։ Չնայած որ ֆոտոշարքը Զատիկի թեմայով էր, աստղը նաև մի քանի բաց լուսանկարներ է հրապարակել։ Նրանցից մեկում Մայլին թափանցիկ զգեստով է, առանց ներքնաշորի, մյուսում՝ վարդագույն զգեստով բաց դեկոլտեն է ցուցադրում։
Եվ չնայած դերասանուհու շատ երկրպագուներ հիացած են գեղեցիկ կադրերով, գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր մեկնաբանություններում նշել են, որ Մայլին պետք է մի քիչ ավելի համեստ լիներ Զատիկի տոնին նվիրված ֆոտոշարքում։