Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«ՖՈՒՏԲՈԼ 365». Արազ Օզբիլիսը կմասնակցի Լիտվա-Հայաստան հանդիպմանը

«ՖՈՒՏԲՈԼ 365» շաբաթաթերթը հարցազրույց է արել Europian Sport Agency ընկերության գործակալ Վալերի Հովհաննիսյանի հետ, որը Ռուբեն Հայրապետյանի խնդրանքով մեկնել է Ամստերդամ և պայմանավորվել «Այաքս»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի հետ: Ստորև ներկայացնում ենք ամբողջական հարցազրույցը:


– ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ զրույցից հետո ես մեկնեցի Ամստերդամ՝ հանդիպելու Օզբիլիսին: Մենք նրա հետ հանդիպել ենք երկու անգամ, վերջինը` երկու շաբաթ առաջ: Արազը հաստատեց, որ ընդունում է Լիտվայի թիմի հետ խաղին Հայաստանի հավաքականի հրավերը: Եթե նրա խաղը բավարարի մարզիչներին, իսկ նրան դուր գա իրավիճակը թիմում, նա կհամաձայնի հանդես գալ մեր ազգային հավաքականում:


Մինչև Ձեր հանդիպումը Օզբիլիսի հետ նրա մոտ Ամստերդամ էին մեկնել Վարդան Մինասյանը և ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները: Ձեզ ինչպե՞ս հաջողվեց համոզել Արազին:


– Նրան համոզելու հարկ չեղավ: Մենք պարզապես զրուցեցինք: Երբ Օզբիլիսի մոտ էր գնացել Վարդան Մինասյանը, հենց այդ ժամանակ նա սկսել էր հաճախ խաղալ «Այաքս»-ի հիմնական կազմում: Տեղի մարզիչները` նույն Ֆրանկ դե Բուրը, Արազին համոզել էին, որ չընդունի Հայաստանի հրավերը, որպեսզի կարողանա դուրս գալ Հոլանդիայի հավաքական:


Իսկ ի՞նչ է փոխվել այդ ժամանակից:


 – Արազը լավ մտածել էր և հասկացել, որ Հոլանդիայի հավաքական ընկնելը նրա համար շատ բարդ կլինի: Եթե խաղա Հոլանդիայի երիտասարդական հավաքականում, նրա շանսերը վատ չեն, բայց հիմնականում շատ ուժեղ մրցակցություն է: Հոլանդական տարբերակը նրան հրապուրել էր այնքանով, որ հավաքական հրավիրվելու դեպքում երաշխավորված կմասնակցեր աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: Բայց ես նրան համոզեցի, որ եթե նա և սփյուռքի մեր մյուս հայրենակիցները համաձայնեն խաղալ Հայաստանի հավաքականում, ապա մեր ազգային թիմը դուրս կգա Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն:


Արազը հետևո՞ւմ է Հայաստանի հավաքականի խաղերին:


– Այն բանից հետո, երբ մեր մարզչական շտաբը սկսեց հետաքրքրվել նրանով, Օզբիլիսը սկսել է ուշադիր հետևել Հայաստանի հավաքականին: Նա հրաշալի հասկանում է, որ մեր թիմն առաջադիմում է, և դադարել է հետնապահ լինելուց: Արազը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանի հավաքականը լավ ապագա ունի:


Իսկ ի՞նչ հարցեր են նրան ամենաշատը հետաքրքրում:


– Նա շատ է հարցնում Հայաստանի մասին, ֆուտբոլի զարգացման մասին, թիմում իրավիճակի մասին: Ես նրան ուղիղ հարցրի. «Գուցե դու հայերի հետ չե՞ս հարմարվի»: Նա անմիջապես արձագանքեց. «Չէ, ինչ ես ասում: Ախր ես հայ եմ»: Եվ ցույց տվեց ինչ-որ դաջվածք, որտեղ գրված էր. «Ես հայ եմ»:


Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ Խոակին Բոգոսյանը փող է ուզել Հայաստանի հավաքականի կազմում ելույթի համար: Օզբիլիսն այդպիսի պահանջ չի՞ դրել:


– Չէ: Ստուգելու համար ես դա ակնարկեցի: Նա ասաց, որ փողի մասին խոսք չի կարող լինել: Նրան հետաքրքրում են միայն մարզական բաղադրիչները:


Թուրքիայի հավաքականը նույնպե՞ս ցանկացել է նրան ձեռք բերել:


– Այո, ցանկացել է: Թուրքական ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկ կամ երկու անգամ չէ, որ դուրս են եկել նրա վրա: Բայց Արազն ինձ հետ զրույցում հաստատեց, որ Թուրքիայի հավաքականում ելույթ ունենալու մասին խոսք լինել չի կարող: Նա տառացիորեն ասաց հետևյալը. «Ես երբեք չեմ խաղա այդ դրոշի տակ: Թուրքիայում բոլորը գիտեն, որ ես հայ եմ, և հասկանում են, որ չեմ համաձայնի նրանց թիմում խաղալ»:


Բայց վերջերս նրան ցանկացել է ձեռք բերել թուրքական «Բուրսասպոր»-ը…


– Այո, նրանք առաջարկով դիմել են «Այաքս»-ին, բայց Արազը չի ցանկացել տեղափոխվել թուրքական առաջնություն:


Ստացվում է, որ Հայաստանի հավաքականում խաղալ-չխաղալու վերջնական որոշումը նա կընդունի Լիտվայի խաղից հետո՞:

– Ամենայն հավանականությամբ` այո: Հայաստանի հավաքականից նա ծանոթ է միայն Էդգար Մանուչարյանի հետ. նրանք միասին հանդես են եկել «Այաքս»-ում: Արազը ուզում է ծանոթանալ թիմի, մարզիչների, թիմում տիրող իրավիճակի հետ: Իր հերթին Վարդան Մինասյանը նրան կստուգի գործի մեջ: Եթե ամեն ինչ նորմալ անցնի, ապա Օզբիլիսը կդառնա Հայաստանի հավաքականի լիարժեք ֆուտբոլիստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում