Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց «Grenke Chess Classic»-ում:
Բադեն-Բադեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:
Պարտիայի 35-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատւր լինել: Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են: