Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Թուրքական խորհրդարանում 36 քուրդ պատգամավորի առկայությունը փլուզեց նախընտրական 10 տոկոսանոց շեմը

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) փոխնախագահ Ֆիլիզ Քոչալին Դիարբեքիրում անդրադարձել է կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին.

«Ընտրությունների ժամանակ ԽԺԿ-ի ստացած քվեները վկայում են խորհրդարան մուտք գործելու համար սահմանված 10 տոկոսանոց նախընտրական շեմի անիմաստության մասին։

Խորհրդարանում 36 պատգամավորի առկայությունը փլուզեց այդ 10 տոկոսանոց շեմը։ Ոչ մի շեմ կամ արգելք ի վիճակի չէ կանգնեցնել ժողովրդի կամքը, ինչն ապացուցվեց հերթական անգամ։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) նահանջ է ապրել այս տարածաշրջանում։ Քուրդ ժողովուրդը մերժեց ԱԶԿ-ի գերիշխանությունը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում գործող նախընտրական 10 տոկոսանոց շեմն ամենաբարձր ցուցանիշն է ԵԽ-ի անդամ 47 երկրներում։ Այդ համակարգի ներդրման հիմնական պատճառը խորհրդարանում քրդերի ներկայության բացառումն է։

2002 թվականի նոյեմբերի 3-ի ընտրություններում քրդերը հանդես եկան միացյալ կուսակցությամբ («Դեմոկրատական ժողովուրդ» կուսակցություն), սակայն պարտություն կրեցին՝ ստանալով քվեների 6.21 տոկոսը։ Իսկ 2007 թվականի հուլիսի 22-ի վաղաժամ ընտրություններում քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով, ինչի շնորհիվ խորհրդարանում ստացան 21 մանդատ (անկախ թեկնածուների 26 մանդատից)՝ ձևավորելով «Դեմոկրատական հասարակարգ» խմբակցությունը։

Հատկանշականն այն է, որ 2007 թվականի ընտրություններում քրդաբնակ այն շրջաններում, որոնցում քուրդ անկախ թեկնածուները պարտություն էին կրել կամ էլ ընդհանրապես չէին առաջադրել իրենց թեկնածությունը, ԱԶԿ-ն հավաքել էր քվեների 60 տոկոսից ավելին։ Դա պայմանավորված էր նրանով, որ քրդերը, հայերի նման, նախընտրում են իրենց համար չարյաց փոքրագույնը։

Սակայն դրանից հետո ԱԶԿ-ի խոստացած «քրդական» բարեփոխումները մնացին թղթի վրա, և փոխարենը ուժեղացվեցին քրդերի նկատմամբ գործադրվող բռնություններն ու ճնշումները, ինչն էլ հանգեցրեց քրդերի շրջանում ԱԶԿ-ի վարկանիշի անկմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում