Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վակուումը մի օր կլցվի. ի՞նչ է առաջարկում անընդհատ «լացող» Հայաստանն Իրանին

Իրանի նախագահ Ռոհանիի՝ Ադրբեջան կատարած այցը զգալի ուշադրություն է առաջացրել նաև Հայաստանում՝ հատկապես որ մենք մշտապես այն կարծիքին ենք եղել, որ Իրանը ղարաբաղյան հարցում ունի եթե ոչ հայամետ, ապա գոնե հավասարակշռված մոտեցում:  Ռոհանին  Բաքվում արել է կարևոր հայտարարություն, ասելով, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, և տարածաշրջանի կայունության և անվտանգության համար պատասխանատու են Հայաստանն ու Ադրբեջանը:

Իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ այս հայտարարությունը նոր չէ, այն պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն է։ «Նմանատիպ հայտարարություններ վերջին տարիներին շատ են եղել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Հայաստանը և Ադրբեջանը Իրանի հյուսիսային հարևաններն են և, բնականաբար, այդ երկրի շահերից չի բխում իր անմիջական սահմանների մոտ պատերազմական գործողությունների վերսկսումը: Իրանը նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ էր ակտիվորեն հայտարարություններ անում և կողմերին կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը:

Իրանագետը հավելում է՝ նաև տեղեկություններ կան, որ քառօրյա պատերազմի ժամանակ Իրանի նախագահն անձամբ է զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները։«Դա նշանակում է, որ Իրանը այս տարածաշրջանում կայունացնող գործոն է: Անցյալ տարի Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորներից մեկը` Էլման Նասիրովը հայտարարեց, որ Իրանը հրաժարվել է հեռահար հրթիռներ վաճառել Ադրբեջանին, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս այս հարցով դիմել է իրանական կողմին։ Ընդ որում, Նասիրովը պատահական պատգամավոր չէ: Բացի դրանից, որ նա իշխող` «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր է, նաև Ադրբեջանի նախագահին կից քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Իրանը շահագրգված է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմամբ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Իրան-Ադրբեջան տնտեսական հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կարող է պարունակել, հարցին ի պատասխան՝ Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Այդ երկրների տնտեսական հարաբերությունները ուղղակի վտանգ չեն կարող ներկայացնել Հայաստանի համար, և եթե նույնիսկ ներկայացնեին էլ՝ Հայաստանը չի կարող արգելել Իրանին տնտեսական հարաբերությունները խորացնել Ադրբեջանի հետ: Մենք պարտավոր ենք ավելի լավ պայմաններ առաջարկել իրանական կապիտալի համար, որպեսզի նրանք ներդրումներ անեն այստեղ, հենց Հայաստանը դիտարկեն որպես տարանցիկ երկիր Ռուսաստան ու Եվրոպա դուրս գալու համար և այլն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղու Ռեշթ-Ասթարա հատվածը նոր հնարավորություններ կբացի ողջ եվրասիական տարածաշրջանի համար, Արմեն Վարդանյանը նշեց. «Ի սկզբանե Իրանի և Ադրբեջանի երկաթուղային ցանցերի միավորման մասին երկկողմ համաձայնությունը հենց այդ նպատակն էր հետապնդում: Սրանով այդ երկու երկրները փորձում են իրականացնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը: Նախատեսվում է, որ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը Պարսից ծոցը և Հնդկաստանը Ադրբեջանի միջոցով կկապի Ռուսաստանին: Դրա համար էր Ալիևն ասում է, որ այն մեծ հնարավորություններ կբացի ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար»: Իրանագետը եզրափակում է՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը կարող է կապող օղակ դառնալ Իրանի և ԵՏՄ-ի միջև, բայց ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանն ավելի մեծ շանսեր ունի դրա համար. «Եվ պատահական չէ, որ Բաքուն 500 մլն դոլար վարկ է առաջարկել Իրանին` Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղու Ռեշթ-Ասթարա հատվածը կառուցելու և այն ադրբեջանական Աստարային միացնելու համար»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ Իրանը ղարաբաղյան հարցում հավասարակշռություն է պահում. «Հոգեբանորեն բնական է՝ մեր կողմն է, բայց կա նաև մշակույթի հարց: Նրանց համար մեծ խնդիր է՝ Հայաստանի՝ Ռուսաստանին  կպած լինելը: Եղած վիճակը մեզ բավարարում է, բայց գուցե կարող էինք ավելին ստանալ: Եթե Սիբիրից գազը բերում հասցնում են իրենց քթի տակ ու իրենց գազից չեք օգտվում, իրենք ո՞նց կարող են գոհ լինել: Ամեն դեպքում՝ իրենք Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ամեն կերպ փորձում են հավասարակշռությունը պահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրինյանը:

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր սեփական շահերով, իսկ Հայաստանն այսօր չի օգտագործում երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը։ «Ի՞նչ եք մենք անում, անընդհատ լացում ենք՝ տուն եկեք, փող բերեք, բայց հո այդպես չէ՞, միայն ասելով հո չէ՞: Կառչել ենք Ռուսաստանից ու մեր շուրջը ոչինչ չենք նկատում: Եթե հայկական կողմը բզեզի նման մնա իր բնի մեջ, նրանք միասին երկաթգիծ էր կկառուցեն, հրթիռներ էլ կունենան: Ի՞նչ է առաջարկում հայկական կողմը՝ ոչինչ, գիշեր-ցերեկ զվաղված ենք Ռուսաստանով, մենք այդպես էլ անկախություն չտեսանք, սա ի՞նչ բան է: Հայաստանում այսքան ոստիկան կա, հիմա էլ ռուսական ոստիկանություն են բերում, ռուսական ներկայությունը Հայաստանում գերհագեցած է ու անթույլատրելի: Անկախ պետության եթերը լցված է  հնդկական սերիալներով ու ռուսական պրոպագանդայով»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը հավելում է. «Ի՞նչ ենք մենք անում Իրանի ուղղությամբ, ի՞նչ ենք առաջարկում, ո՞ր հնարավորությունից եք օգտվում: Եթե մենք ոչինչ չենք անում՝ մարդիկ էլ իրենց շահերն են առաջ տանում, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա: Իրանը չի նստելու մեզ սպասի:Վակուում կա, այն լցվելու է, երբեք դատարկ մնալ չի կարող»- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում