Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը կապված է նաև ներքաղաքական զարգացումների հետ, որոնք կարող են տակնուվրա անել ներքաղաքական իրավիճակը ցանկացած պահի:
Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալով Աշոտ Մանուչարյանը նշեց. «Փառք նախախնամությանը, քանի որ կարծես թե գործ ունենք այս հիմնախնդրի վերջին զանգի հետ: Մինչ օրս այս հիմնախնդրի շուրջ երբեք այդքան ծանրակշիռ ծավալումներ չեն եղել»:
Երկխոսության մասին խոսելիս պարոն Մանուչարյանը նշեց, որ «այն առայժմ սառեցված է, ինչը պայմանավորված է արտաքին ուժերի գործունեությամբ»։ Իսկ թե որ ուժերով է դա պայմանավորված, նա ասաց, որ գործընթացը կարող էր իրեն ուղղված սպառնալիք համարել հիմնականում Ռուսաստանը և գաղտնիք չէ, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացի կնքահայրը և ուղղորդողը ԱՄՆ-ն է, ուստիև Ռուսաստանի հետ խնդիրներից խուսափելու համար գործընթացը կարող է սառեցնել հենց ԱՄՆ-ը: