Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Մալիշկա գյուղի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հարս ու սկեսուր են մահացել, ևս վեցը վիրավորվել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Վիգեն Սեխլեյանի գործի դատական քննությունը:

30-ամյա Վիգեն Սեխլեյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ նրա մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, մի քանի հոգի, այդ թվում՝ ինքը՝ Վիգեն Սեխլեյանը, մի քանի երեխաներ ու Իրանի քաղաքացիներ ստացել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ բարձրագույն կրթությամբ Վիգեն Սեխլեյանը, հիմնական աշխատանք չունենալով՝ իր անձնական օգտագործման «Նիսան Էլգրանդ» մակնիշի 7 տեղանոց մեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ:

2017 թվականի հուլիսի 1-ին նա Երևանից Մեղրիի սահմանային անցակետ էր տեղափոխում Իրանի յոթ քաղաքացիների՝ երկու ընտանիք էր՝ չորս չափահաս ու երեք երեխա:

Առավոտյան ժամը 7-ն անց 30-ին մեքենան վարելով 70-80 կմ/ժ արագությամբ Վիգեն Սեխլեյանը հասել է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 130,7-րդ կմ հատվածին:

Եղեգնաձորից Վայք քաղաքի ուղղությամբ ընթանալիս Վիգեն Սեխլեյանը իր ուղեմասում իր մեքենայի առջևից ընթացող «ֆուռ» տեսակի մի քանի բեռնատար մեքենաների է հասել:

Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սեխլեյանը, նախապես չհամոզվելով անվտանգ վազանց կատարելու հնարավորության հարցում, մեքենան դուրս է բերել վազանցի, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս:

Այդ ժամանակ նրան հանդիման, հակառակ ուղղությամբ ընթանում էր «Օպել Աստրա» մեքենան: Վիգեն Սեխլեյանի «Նիսանը» խոչընդոտել է «Օպելի» երթևեկությանը, բախվել է այդ մեքենային: Երկու մեքենաներն էլ տեխնիկական հնարավորություն չեն ունեցել բախումը կանխելու համար:

Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորներ՝ հարս ու սկեսուր Կարինե Պ.-ն ու Արուհի Հ.-ն մահացել են: «Օպելի» վարորդ Արման Օ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, «Օպելի» անչափահաս ուղևորուհին, «Նիսանի» իրանցի ուղևորները ստացել են ծանրության տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր ու միջին ծանրության վնասվածքներ: Ինքը՝ Վիգեն Սեխլեյանը վթարից հետո ձեռք է բերել հաշմանդամության 2-րդ կարգ…

Ամբաստանյալ Վիգեն Ս.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի կարիքները հոգացել է իր անձնական մեքենայով ուղևորափոխադրումներ կատարելով:

Դեպքի օրը Իրանի յոթ քաղաքացիների Երևանից տանում էր Մեղրիի սահմանային անցակետ: Մեքենան վարել է 70-80 կմ/ժ արագությամբ: Եղեգնաձորից դեպի Վայք ընթանալիս իր առջևից ընթացել են երկար, «ֆուռ» տեսակի բեռնատար մեքենաներ: Դրանցից մեկին ինքը փորձել է վազանց կատարել, ինչի համար իր տեսադաշտը բաց է եղել: Տեսնելով, որ դիմացից եկող մեքենաներ չկան, իր մեքենան դուրս բերել հանդիպակաց երթևեկելի գոտի, բայց չի հասցրել վազանցն ավարտել, քանի որ միայն վազանցի ընթացքում է նկատել իր առաջ դուրս եկած «Օպելը»: Բախումից խուսափելու համար չի հասցրել որևէ գործողություն կատարել, արգելակել: Մեքենայի ղեկը թեքել է դեպի ձախ, ձախակողմյան կողմակի վրա մեքենայի առաջամասով հարվածել է «Օպելին»…

«Օպելի» վարորդ, գործով տուժող Արման Օ.-ն հայտնել է, որ դեպքի օրվա առավոտյան մոր՝ Արուհու, եղբոր կնոջ՝ Կարինեի ու վերջինիս անչափահաս դստեր հետ իրեն պատկանող «Օպելով» Վայքից ուղևորվել է Երևան: Եղբոր կնոջը՝ Կարինեին տանում էին բժշկական հետազոտության:

Մայրը նստել է իր կողքի նստատեղին, իսկ եղբոր կինն ու նրա երեխան՝ հետևի նստատեղին:

Երբ հասել են Մալիշկա գյուղի սկզբնամաս, ինքը մեքենան վարել է 50-55 կմ/ժ արագությամբ: Այդ հատվածում վայրէջք է եղել, իր առաջ եղել է ձախ ոլորան:

Հենց այդ ժամանակ ինքը նկատել է հանդիպակաց ուղեմասով ընթացող մի քանի «ֆուռեր»: Եվ հենց այդ հատվածում՝ շուրջ 4 մետր հեռավորության վրա նկատել է սպիտակ միկրոավտոբուս, որը վազանցի մեջ է եղել: Այդ մեքենան ընթանում էր իրեն հանդիման: Ինքը չի հասցրել որևէ գործողություն կատարել, ղեկը հնարավորինս թեքել է դեպի աջ կողնակ, բայց բախումից չի խուսափել:

Միկրոավտոբուսը աջ կողնակում հարվածել է իր մեքենայի առաջամասին…

«Օպելի» վարորդը նշել է, որ վթարը տեղի է ունեցել ո՛չ իր մեղքով: «Նիսանի» վարորդը, առանց տեսադաշտ ունենալու, դուրս էր եկել վազանցի…

Տուժողը բողոքել է «Նիսանի» վարորդի դեմ, պահանջել է նրան պատժել օրենքի ողջ խստությամբ:

Տուժողի իրավահաջորդ, վթարից մահացած Կարինե Պ.-ի հայրը նշել է, որ դուստրը տասը տարի ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ դուստրը, վթարի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Կարինեի ամուսինը այս վթարից երկու ամիս առաջ էր մահացել Ռուսաստանում՝ նույնպես ավտովթարից… Դեպքի օրը Կարինեն սկեսուրի հետ Երևան էր գնում՝ առողջական խնդիրների պատճառով Երևանում հետազոտվելու…

Կարինեի մահից հետո նրա երկու անչափահաս երեխաները այս վթարի պատճառով երկկողմանի որբացան…

Տուժողի իրավահաջորդները պահանջել են «Նիսանի» վարորդին պատժել օրենքի ողջ խստությամբ…

Գործով տուժողներ՝ Իրանի քաղաքացիները, որ գտնվում էին «Նիսանի» մեջ, հայտնել են, որ երկու բարեկամ ընտանիքներով՝ ամուսիններ ու երեխաները, 2017 թվականի հունիսի 27-ին էին Իրանից ժամանել Հայաստան՝ զբոսնելու: Հայաստանում իրենք տուրիստական գործակալի միջոցով մեքենա են վարձակալել՝ դա եղել է Վիգեն Սեխլեյանը՝ իր «Նիսան» մեքենայով: Վիգենի մեքենայով դեպքից երկու օր առաջ մեկնել էին Սևան:

Հուլիսի 1-ին վերադառնալու էին Իրան: Առավոտյան ժամը 5-ին Վիգեն Սեխլեյանն իր «Նիսանով» իրենց վերցրել է Երևանի Կոմիտասի պողոտայից, ուղևորվել են դեպի Մեղրի: Պետք է հասնեին Մեղրիի սահմանային անցակետ:

«Նիսանի» ուղևորները հիմնականում քնած կամ կիսաքնած են եղել վթարի պահին, առջևում նստած տղամարդը նկատել է, որ իրենց վարորդը վազանցի է դուրս եկել առանց տեսադաշտ ունենալու…

Իրանցի տուժողները ևս բողոքել են Վիգեն Սեխլեյանի դեմ՝ իրենց մարմնական վնասվածքներ պատճառելու համար, պահանջել են պատժել նրան…

Դատարանը հաշվի է առել, որ Վիգեն Սեխլեյանը վթարի հետևանքով դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ, նրա խնամքին են կինն ու երկու մանկահասակ երեխաները, որոնցից կրտսերը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերին…

Վիգեն Սեխլեյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում