ՀՀԿ-ն դեռ ժամանակ ունի: Պետք է ընտրենք այնպիսի վարչապետ, որը լավագույնս կդիմագրավի մարտահրավերներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով․ «ՀՀԿ-ում վարչապետի բազմաթիվ թեկնածուներ կան, բայց լավագույնը Սերժ Սարգսյանն է»:
Անդրադառնալով այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, Շարմազանովը նկատեց․ «Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը կեղծ քաղաքական օրակարգ է: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը փողոցում չի պայքարում: Քաղաքական գործիչը չպետք է թիթեռի կյանք ունենա»:
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի օրոք մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, ՀՀԿ խոսնակի գնահատմամբ․ «Դա ռնվազն սրբապղծություն է»: