Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԼՂ հարցի շուրջ հայտարարությունները կողմերի վրա ճնշման մեթոդ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի Հյուսիսային Կովկասի աշխատանքային խմբի համակարգող, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը


– Կազանյան հանդիպումից առաջ լավատեսական հայտարարությունների տարափ է սկսվել միջազգային հանրության կողմից, միջնորդ երկրները համոզված են, որ կազանյան հանդիպմանը առաջընթաց է գրանցվելու: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, ինչո՞ւ են Կազանի հանդիպման խաղադրույքներն այդքան մեծ:


– Այդ հայտարարություններն ավելի շուտ ոչ թե լավատեսական են, այլ հակամարտության կողմերի վրա ճնշում գործադրելու մեթոդ են: Բանն այն է, որ այժմ ԼՂ խնդրի շուրջ բավականին վտանգավոր զարգացումներ կան պատերազմի վերսկսման առումով, այսօր պատերազմի հավանականությունն ավելի մեծ է, քան մեկ տարի առաջ, և Ֆրանսիայի, ԱՄՆ ու ՌԴ նախագահների դովիլյան հայտարարության պատճառը հենց իրավիճակի վատթարացումով էր պայմանավորված: Սա ցույց էր տալիս, որ խնդրի ռազմական լուծումն անընդունելի է: Իհարկե, հնարավոր է, որ այդ հայտարարությունը բավականին խիստ չէ և կարող էր ավելի խիստ լինել, բայց ակնհայտ է, որ իմաստը պատերազմական գործողությունների հավանականությունը թուլացնելն է: Իսկ այն, որ կան լավատեսական միտումներ և առաջընթացի հնարավորություն, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ցանկություն կա կողմերին մղել հանգելու փոխզիջումային լուծման:


– Այդ լավատեսական հայտարարություններում Դուք շտապողականություն չե՞ք նկատում, կարծես միջնորդները ցանկանում են օր առաջ լուծել խնդիրը և խոսում են այն մասին, որ պետք է ավարտվեն աշխատանքները հիմնարար սկզբունքների շուրջ:


– Այդ աշխատանքները չեն ավարտվի, ես չեմ տեսնում, որ այժմ հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներ են տարվում: Այն, ինչ կա այսօր՝ պարզապես իմիտացիա է: Նման հայտարարությունների միակ նպատակը ևս կողմերին փոխզիջումների մղելն է, ինչից հետո էլի կլինի երկարատև գործընթաց, և իհարկե, այդ հարցն այդքան արագ և մեկ հանդիպմամբ չի կարող լուծվել: Իրական առաջընթացի համար դեռ տարիներ են պետք, իսկ դեռևս առաջընթաց չկա, այն հակառակ ուղղությամբ է ընթանում:


– ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպումից հետո հնչեցրած հայտարարության մեջ նշվում է, թե կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները առանցքային հարցերի շուրջ, այնուհետև Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ կան հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չի եղել: Ինչքանո՞վ է հավանական, որ այդ չհամաձայնեցված հարցերի պատճառով միջնորդների կողմից անընդհատ շեշտվող փաստաթուղթը չստորագրվի:


– Ես չեմ կարծում, որ իրատեսական է սպասել ինչ-որ լուրջ փաստաթղթի ստորագրմանը, Կազանում դրա հավանականությունը քիչ է: Առավելագույնը, որ կստորագրվի Կազանում՝ կլինի մի բավականին ընդհանրացված փաստաթուղթ, որը կմերժի ուժի միջոցով հարցի լուծումը:


– Ռուսաստանի դերն ինչպե՞ս կգնահատեք: 2008թ.-ից Ռուսաստանն առաջնային միջնորդություն է ստանձնել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում և կազանյան հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի՝ մասնավորապես առաջընթաց գրանցելու առումով: Կարելի՞ է ասել, որ եթե Կազանում սպասված առաջընթացը չլինի, ապա Ռուսաստանի համար վատ կլինի:


– Իհարկե, դա բացասական ազդեցություն կունենա, և այստեղ կլինի նույն իրավիճակը, ինչ եղավ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դերի առումով: ԱՄՆ-ն բավականին լուրջ դրույք արեց Մերձավոր Արևելքում, որը, սակայն, արդյունքում իրեն չարդարացրեց և բացասաբար ազդեց Սպիտակ տան հեղինակության, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վրա: Կարծում եմ՝ Ռուսաստանն էլ կարող է ընկնել նույն թակարդի մեջ: Սակայն մինչ օրս Ռուսաստանը հանդիսանում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի առաջնային հովանավորը, և դա չի վիճարկվում միջնորդներից և ոչ մեկի կողմից:


– Այդ դեպքում արդյո՞ք Ռուսաստանը ճնշման լծակներ ունի՝ կողմերի վրա ազդելու համար, որպեսզի վերջիններս ինչ-որ մի համաձայնագիր, այնուամենայնիվ, ստորագրեն, և առաջընթացի մասին խոսելու հնարավորություն լինի:


– Ինչ-որ շրջանակային համաձայնագիր կարող է ստորագրվել, բայց դա դեռ չի նշանակի, որ խնդրի կարգավորման առումով առաջընթաց է գրանցվել: Որպեսզի այդ համաձայնագիրն աշխատի և կյանքի կոչվի, անհրաժեշտ են ոչ միայն Ռուսաստանի, այլև բոլոր միջնորդների ջանքերը. ճնշումներ պետք է լինեն ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Վաշինգտոնից և Բրյուսելից: Եթե այս երեք հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները համակարգեն իրենց ջանքերը և հասկանան, որ պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր է,- իսկ պատերազմը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար,- ապա, կարծում եմ, այս հարցում հաջողություն կգրանցվի:


– Պարոն Սկակով, Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե արդեն համաձայնեցված է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հարցը: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է իրականությանը մոտ այդ հայտարարությունը, և եթե նման ուժեր տեղակայվեն, ապա ո՞ր երկրների խաղաղապահները նախընտրելի կլինեն Ռուսաստանի համար:


– Կարծում եմ՝ այս հարցը մի շարք տարրեր ունի: Հարց է, թե որտեղ են տեղակայվելու այդ ուժերը, առանց այս հարցի պարզաբանման՝ խաղաղապահ ուժերի տեղակայումն իրատեսական չէ: Չեմ կարծում, որ այդ ուժերը պետք է տեղակայվեն կողմերի շփման արտաքին գծի վրա: Այնպես որ, հարցն այն չէ, թե կտեղակայվեն այդ ուժերը, թե ոչ, այլ այն, թե որտեղ և ինչպես են դրանք տեղակայվելու: Անկասկած, եթե նման գործընթաց սկսվի, Ռուսաստանը իր մասնակցությունը կունենա, բայց դրանում հետաքրքրված են նաև ԵՄ մի շարք երկրներ, ԱՄՆ-ը ևս չի հրաժարվի, թեկուզ միայն Իրանի հարցի համար տարածաշրջանում ներկա լինելու համար:


– Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կմիջամտի հօգուտ Հայաստանի: Ձեր գնահատմամբ, դա ինչքանո՞վ է հավանական:


– Կարծում եմ՝ այստեղ հարց է, թե ինչպես կսկսվի այդ պատերազմը: Ադրբեջանն այսօր փոխել է իր տակտիկան պատերազմի վերսկսման առումով, և դժվար թե պատերազմ սկսվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ավելի շուտ այն տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ դեպքում Ռուսաստանը չի ունենա իրավական որևէ հիմք միջամտելու այս կոնֆլիկտին: Իսկ եթե Հայաստանը միջամտի, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և դա ևս կլինի միջազգային իրավունքի խախտում, ինչն էլ լուրջ հիմք է չմիջամտելու համար: Իսկ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, ապա այդ դեպքում Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ մի շարք պայմանագրերով և պարտավոր է միջամտել, բայց Բաքուն կանի ամեն ինչ այդ տարբերակը շրջանցելու և կստեղծի այնպիսի իրավիճակ, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ մեկ այլ երկիր որևէ իրավական հիմք չունենան միջամտելու այդ կոնֆլիկտին:


– Ի վերջո, կարելի՞ է ասել, որ այս պահին կողմերը չունեն բավականին քաղաքական կամք կարգավորման շուրջ առաջընթացի և որոշման հանգելու համար, թե՞ այնուամենայնիվ, դա այդքան էլ նրանցից չէ կախված:


– Ոչ միայն չկա այդ քաղաքական կամքը, այլ ավելին՝ կողմերն այսօր կարծում են, որ իրենք փոխզիջման անհրաժեշտություն ևս չունեն: Կողմերը համոզված են իրենց դիրքորոշումներին, և դեռևս չկա մի այնպիսի հնարավորություն, որպեսզի հնարավոր լինի այդ դիրքորոշումները տատանել: Բայց, իհարկե, կամք պետք է դրսևորեն ոչ միայն կողմերը, այլև ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրամիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում