Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փրկօղա՞կ, թե՞ Բերմուդյան եռանկյունի

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկնել են Լոնդոն, ուր կմասնակցեն «Երևան, իմ սեր» միջոցառմանը, որ իրականացվում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ և արքայազն Չարլզի հովանու ներքո:

Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ է նաև Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ով վերջին շրջանում հատկապես հայտնի դարձավ իր Բենթլիով: Հայաստանյան պատվիրակությունը բավական հետաքրքրական է, հատկապես նախորդ տարվա պատվիրակության ֆոնին: Նախորդ տարի, ինչպես հայտնի է, այդ արարողության համար Լոնդոն մեկնեց Սերժ Սարգսյանը: Ընդ որում, եթե հիշում եք, այցը բավական խայտառակ կերպով սկսվեց կամ ավարտվեց, եթե կարելի է ասել: Բանն այն է, որ օդանավակայանում պաշտոնական Լոնդոնից որևէ մեկը չդիմավորեց Սերժ Սարգսյանին:

Բրիտանական այցի ընթացքում նա առավելագույնը արժանացավ բրիտանական թագուհու ոտքի վրա բարևին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Միլիբենդի հետ կարճատև հանդիպմանը: Եղավ իհարկե Չաթեմ Հաուզի ելույթը, ինչը սակայն հազիվ թե որևէ նախագահի համար հնարավոր լինի նշանակալից ամբիոն համարել այն պարզ պատճառով, որ այդ ամբիոնից ելույթ ունեցել է, անգամ, ասենք Րաֆֆի Հովհաննիսյանը, որը Հայաստանում ամենևին էլ նախագահ չէ կամ որևէ պաշտոն չի վարում, և նույնիսկ ընդդիմության խարիզմատիկ առաջնորդն էլ չէ:

Ի դեպ, հետաքրքրական է, որ բրիտանական այդ այցից հետո Սերժ Սարգսյանն ազատեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանին, ով, ի դեպ, նախագահ Քոչարյանի ժամանակ էր նշանակվել դեսպան, իսկ մինչ այդ եղել էր Քոչարյանի մամուլի խոսնակը: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ դեսպանն ուղղակի սպառել էր պաշտոնավարման ժամկետը: Բայց իհարկե հատկանշական էր, որ նա արդեն իսկ պաշտոնավարել էր մոտ 5 տարի, հետևաբար դեսպանական ծառայության ժամկետը, որն ընդունված է համարել 2-3 տարին, սպառված պետք էր համարել վաղուց:

Արդյո՞ք այդ բրիտանական ֆիասկոն էր պատաճառը, որ Սերժ Սարգսյանն այս անգամ չմեկնեց Լոնդոն: Թե՞ այլ պատճառ ևս կա, մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանի այսպես ասած արտասահմանյան «ռասկրուտկան», որպես առաջիկա խորհրդարանի ընտրության իշխանական թիմի «առաջին ջութակ»:

Սերժ Սարգսյանն ըստ երևույթին սկսել է Տիգրան Սարգսյանի արևմտյան «շնորհանդեսը», ընտրությունից առաջ մեսիջ հղելով արևմտյան մայրաքաղաքներին, որ ինքը Հայաստանում գնում է բարեփոխումների կուրսի հետևողական պաշտպանության ճանապարհով: Բնական է, որ հարցադրումներին, թե ինչ այդ ինչու կոնկրետ արդյունքներ չի արձանագրվում այդ կուրսի ճանապարհին, Հայաստանի իշխանությունը կպատասխանի, որ ներկայումս իշխանական համակարգում այսպես ասած հետադիմական ուժերը շատ են և նրանք դիմադրում են, իսկ այ եթե Արևմուտքը օգնի գալիք խորհրդարանական ընտրություններին չեզոքացնել այդ ուժերին և իշխանության հաղթանակ ապահովել Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ապա բարեփոխումները դրանից հետո էլ ավելի լայն թափ կստանան: Ըստ ամենայնի Հայաստանի իշխանությունը Արևմուտքի հետ փորձում է հանգել այդպիսի պայմանավորվածության, իսկ ներսում էլ գուցե փորձում է այսպես ասած «հետադիմական» ուժերին համոզել, որ այդ ամենն արվում է ընդհանուր իշխանական շահի համար:

Այսինքն, խաղը, ինչպես միշտ, տարվում է երկակի բնույթով: Սակայն երևի թե կասկած չկա, որ թե՛ Արևմուտքը, թե՛ իշխանության «հետադիմական» թևը, բավական փորձառու են և լավ գիտեն այդ ամենը ներսից, ու իշխանությունից բնականաբար պահանջելու են երաշխիքներ: Այդ մասով էլ ըստ երևույթին իշխանությունը հույսը դրել է ընդդիմության հետ երկխոսության վրա, այդպիսով փորձելով Արևմուտքին ցույց տալ, թե իբր գնում է երաշխավորված բարեփոխումների, իսկ իշխանության «ռեակցիոն» թևին էլ ցույց տալ, որ կարողացել է ընդդիմությանն արմատականությունից բերել չափավորության և մեղմության դաշտ:

Ինչքա՞ն է Սերժ Սարգսյանին հաջողվելու մանևրել երեք շահառուների՝ Արևմուտքի, ընդդիմության և «ռեակցիոն» թևի միջև: Չէ՞ որ հազիվ թե այդ շահառուները չհասկանան Սերժ Սարգսյանի խաղի և հաշվարկի նրբությունը: Իսկ այդ դեպքում մեծանում է այն հավանականությունը, որ Արևմուտք-ընդդիմություն-«ռեակցիոն» իշխանական թև շրջանը Սերժ Սարգսյանի համար ոչ թե փրկօղակ, այլ եռանկյունի կարող է դառնալ` Բերմուդյան եռանկյունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում