Գրոամայստեր Լևոն Արոնյանը վաղը կսկսի պայքարը գերմանական Բադեն-Բադեն քաղաքում կայանալիք GRENKE Chess Classic մրցաշարում:
Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին տուրում կլինի Գերմանիան ներկայացնող Գեորգ Մայերը: Մյուս զույգերն են. Ֆաբիանու Կարուանա-Մագնուս Կարլսեն, Մաթիաս Բլյուբաում-Նիկիտա Վիտյուգով, Արկադի Նայդիչ-Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հաու Յիֆան-Վիշվանաթան Անանդ:
GRENKE Chess Classic-ը կավարտվի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից: