shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լուկաշին փողոցի բնակիչ 21-ամյա Լևոն Թորոսյանը վարելով BMW մակնիշի 34 ՏM 542 համարանիշի ավտոմեքենան, Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել և հետիոտնի համար չնախատեսված վայրով փողոցն անցած վրաերթի ենթարկվածին իր BMW ավտոմեքենայով տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում