Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 20-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը մահափորձից հետո առաջին անգամ Պակիստան է վերադարձել, հաղորդում է Geo TV հեռուստաալիքը։
Նշվում է, որ նա ժամանել է Բենազիր Բհութոյի անվան օդանավակայան մարտի 29-ի գիշերը։ Աղջկան տեղավորել են հյուրանոցում, նրան ամենուր հետևում են թիկնապահները։ Նախատեսվում է, որ իրավապաշտպանը կհանդիպի երկրի վարչապետ Շահիդ Հաքան Աբասիի և Պակիստանի բանակի շտաբի պետ Քամար Ջավեդ Բաջվայի, ինչպես նաև այլ հայտնի անձանց հետ։
EXCLUSIVE: A visibly happy #MalalaYousafzai can be seen at the Benazir Bhutto International Airport as she returns to #Pakistan. #Islamabad pic.twitter.com/Cr0u88bi6h
— Geo English (@geonews_english) March 28, 2018
Յուսուֆզայը հայրենիքը լքել է 2012-ին՝ «Թալիբան»-ի մահափորձից հետո։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո աղջիկը վերսկսել է իր գործունեությունը։
2014-ին Յուսուֆզայն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի և դարձել է ամենաերիտասարդ դափնեկիրը։