Airbus եվրոպական ինքնաթիռաշինական կոնցեռնը հայտարարել է, որ պատրաստվում է կառուցել նոր տիպի ինքնաթիռներ, որոնց իրանը թափանցիկ է լինելու: Կոնցեռնում հայտարարել են, որ այս նախագիծը կյանքի կկոչվի 2050 թ.: Այս մասին ասվում է Airbus-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ Airbus Concept Plane-ի իրանն իրենից կներկայացնի թափանցիկ թաղանթ, ինչը թույլ կտա ուղևորներին ավելի լավ տեսնել, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Սա արվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ ուղևորների ցանկությունը, որոնք, բացի քաղաքից քաղաք տեղափոխվելուց, նաև ուզում են, որ իրենց երկար օդային ճամփորդություններն ավելի հետաքրքիր լինեն:
Նախատեսվում է օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան կրճատել վառելիքի սպառումն ու վտանգավոր արտանետումները, նվազեցնել աղմուկը: Ինքնաթիռը չի ունենալու հատուկ կարգեր, այլ լինելու են հատվածներ, որտեղ ուղևորները կարող են լիցքաթափվել, հանգստանալ և այլն:
Տեսանյութը հրապարակել է The Daily Telegraph-ը: