Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«Առավոտ». Մարտիմեկյան զոհերի հարազատները նստացույցեր ու անգամ հացադուլներ են նախաձեռնելու

Անդրադառնալով Ս.Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ Ձեզ, որևէ նոր բան չի կարող լինել» պահանջին՝ թերթը գրում է. «Սույն հանձնարարականից հետո ավելի քան մեկ ամիս է անցել, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Ու քանի դեռ նախագահի այս հանձնարարականը կատարված չէ, ու «Մարտի 1»-ն էլ բացահայտված չէ՝ առավելապես զոհերի հանգամանքների մասով, մենք, թերևս, բոլորով այդ հանձնարարականից հետո գլորվող օրերն ենք հաշվելու»:

«Առավոտ»-ը գրում է, որ առաջինը դա սկսել են անել մարտիմեկյան զոհերի հարազատները. «Մարտի 1-ը» բացահայտելու վերաբերյալ Ս. Սարգսյանի հանձնարարականից մեկ ամիս է անցել, սակայն որևէ տեղաշարժ չկա: Մենք՝ զոհվածների հարազատներս, ի սկզբանե չէինք հավատում իշխանություններին և այսօր էլ չենք հավատում, թեև իշխանությունները հայտարարեցին, իբր «Մարտի 1»-ի էջը փակված չէ»,- ասել է մարտիմեկյան զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը՝ հավելելով, թե իշխանությունները «Մարտի 1»-ը բացահայտելու մասին իրենց կեղծ հայտարարություններով ընդամենը լրացուցիչ ցավ են պատճաոում զոհվածների հարազատներին: Երեկ «Աոավոտի» հետ զրույցում նա նաև հաստատել է ավելի վաղ եղած տեղեկությունը, որ զոհերի ծնողներն աոաջիկայում բողոքի ակցիաներ են նախաձեռնելու՝ նստացույցեր ու անգամ հացադուլներ, եթե պետք լինի:

Բողոքի ակցիաները նախատեսվում է անցկացնել հուլիսի կեսերին, երբ Երևանում կլինեն նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոնայք Պրեսկոտն ու Ֆիշերը. «Այդ օրերին Հայաստանում կլինեն և՛ համազեկուցողները, և՛ իշխանություններն արդարանալու տեղ չեն ունենա, թե՝ հանձնարարականից հետո կարճ ժամանակ է անցել: Այղ օրերին կլրանա հանձնարարականը տալու երեք ամիսը, և դա լավ ժամանակ է մեր ակցիաները սկսելու համար»,- ասել է Ա.Հովհաննիսյանը:

«Նա, իհարկե, դժգոհ էր Ս.Սարգսյանի հանձնարարականից և՛ առաջ, և՛ հետո «Սարտի 1»-ի գործի նախաքննության ընթացքից: Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում էլ նրանք տեղյակ չեն, թե ինչ գործողություններով է զբաղված գործի վարույթն իրականացնող քննչական խումբը: Այդ ընթացքում զոհերի հարազատներն էլ չեն հրավիրվել ՀՔԾ նույնիսկ այն բանից հետո, երբ ի հայտ եկան այդ դեպքերին առնչվող նոր տեսագրություններ, որտեղ, ենթադրաբար, պատկերված էին զոհերից երկուսի՝ Դավիթ Պետրոսյանի և Տիգրան Խաչատրյանի սպանության կադրերը»,- գրում է թերթը:

Ա.Հովհաննիսյանը, ինչպես, թերևս, նրա մյոա բախտակից ծնողները, հույսեր չի էլ փայփայում նախագահի հանձնարարականի հետ: Առանձնակի պատրանք չունեն նաև, թե հուլիսին իրենց կազմակերպելիք ակցիաները կարոդ են «սարեր շուռ տալ»: Ուղղակի, ինչպես բացատրել է տիկին Հովհաննիսյանը՝ «ինձ թվում է՝ հուլիսի կեսերին, երբ համազեկուցողները գան Հայաստան, իշխանությունները հնարավոր է, որ դրան ընդառաջ՝ սկսեն իմիտացիոն մի քանի բան անել՝ ցույց տալու համար, թե նախաքննությունը ակտիվացել է»:

Ա.Հովհաննիսյանը նաև ասել է. «Սաիտի 1-ը չի էլ բացահայտվի. ես ի սկզբանե չէի վստահում իշխանություններին «Մարտի 1»-ի բացահայտման աոումով, ինչպես չեմ վստահել Հայ ազգային կոնգրեսի հետ նրանց երկխոսությանը, թեև ուրախ կլինեի, որ դա տեղի ունենար, բայց համոզված էի, որ չի լինելու: Ընդհանրապես Սերժ Սարգսյանի ոչ մի ասածին ես չեմ հավատում»:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների արդյունավետությանը, ապա Ա. Հովհաննիսյանը պարզաբանել է. «Դա մեր բողոքի ձայնն լինելու, որ գոնե ՄԻ եվրոպական դատարանում մեր գործը օբյեկտիվորեն լսվի: Ես մտածում եմ, որ ԵԴ-ում էլ մեր գործը կարող են հետաձգել՝ ասելով, թե Հայաստանում իշխանություն-ընդդիմություն երկխոսություն է սկսվել «Մարտի 1»-ի բացահայտման աոումով էլ հանձնարարական է տրվել: Մեր ակցիայի նպատակը մեր խնդիրները նաև եվրոպական կառույցների համար լսելի դարձնելն է, տեղ հասցնելը՝ որ այստեղ «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ ոչինչ էլ չի կատարվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում