Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը այս տարվա նոյեմբերին կվիճարկեն նորվեգացի Մագնուս Կառլսնն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Վերջինս հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ:
Կարուանան 14 հնարավորից վաստակեց 9 միավոր, տոնելով 5 հաղթանակ, կրելով մեկ պարտություն և 8 անգամ ոչ-ոքի խաղալով:
Վերջին տուրում ամերիկացի գրոսմայստերը մրցում էր Ալեքսադր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հավասար պայքար էր ծավալվել, սակայն Կարուանային հաջողվեց սև խաղաքարերով առավելություն ստանալ և պարտիան հասցնել հաղթական ավարտի: