Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ խորհրդարանում «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորական մանդատների թիվը մեկով ավելացել է՝ հասնելով 54-ի։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՇԿ-ն բողոքարկել է Ստամբուլի 1-ին տարածաշրջանային ընտրատարածքի արդյունքները։ Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ ԱՇԿ պատգամավորական թեկնածու Հայրեթթին Նուհօղլուն հավաքել է անցողիկ համարվող քվեները և ընդգրկվել խորհրդարանում։
Հիշեցնենք, որ ԱՇԿ-ն ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների մոտ 13 տոկոսը։