
Արևմտյան Ավստրալիա նահանգում նորզելանդացի զբոսաշրջիկ է փրկվել, ով երկու շաբաթ շարունակ չի կարողացել լքել կղզին՝ իրեն հետևող խոշոր կոկորդիլոսի պատճառով: Ինչպես պարզվել է, տղամարդը հասել է կղզի իր նավակով, սակայն հետ գնալ չի կարողացել, քանի որ ջրի վրա իրեն անընդհատ հետապնդել է կոկորդիլոսը:
Ակամա Ռոբինզոնին փրկել է տեղի բնակիչ Կալումբուրու Դոն Մակլեոդը, ով տեղանքն է ուսումնասիրելիս եղել:
Նորզելանդացին խոստովանել է, որ վախեցել է իր կյանքի համար, քանի որ մտածել է, որ ափից դուրս գալու փորձի դեպքում կոկորդիլոսն իրեն կուտի: Տեղի բնակիչը հաստատել է, որ այդ տարածքում խոշոր կոկորդիլոս է բնակվում և նրան հաճախ են տեսնում ափամերձ տարածքում: