Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Հրվ. Կովկասում ԱՄՆ առաջնահերթությունը Վրաստանն է. ի՞նչ բաժին կհասնի Հայաստանին

ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատները համաձայնեցրել են 2018-ի երկրի բյուջեն։ Դրանում նախատեսված է մեծացնել ռազմական և պաշտպանական կարիքների ծախսերը։ Մարտի 21-ին համաձայնեցված բյուջեի նոր նախագիծը նախատեսում է շուրջ 1․3 տրիլիոն դոլարի ծախսեր։

Նոր բյուջեում ռազմական և պաշտպանական ծախսերը 700 մլրդ դոլար են կազմում։ Այն ընդլայնվել է 80 մլրդ դոլարով, ինչն էլ դարձել է վերջին 15 տարում այդ տեսակի ծախսերի ամենախոշոր ընդլայնումը։ Հանրապետական Փոլ Ռայանը բյուջեն բնութագրել է որպես «ամերիկյան զինվորականների համար նոր դարաշրջանի սկիզբ»։ Դեմոկրատ Չաք Շումերը հայտարարել է, որ «բյուջեն համապատասխանում է դեմոկրատների առաջնահերթություններին»։

Թե որ երկրին որքան օգնություն կտրամադրվի՝ առայժմ հստակ չէ։ Կոնկրետ Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, սակայն, կարող է վկայել մեր մասով ԱՄՆ քաղաքականության և առաջնահերթությունների մասին։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ ընդգծեց. «Եթե լինի ադմինիստրացիայի նախատեսած օգնության չափը, այսինքն՝ 0 Արցախին և 5 միլիոնի չափ Հայաստանին, դա իհարկե կխոսի ադմինիստրացիայի առաջնահերթությունների մասին մեր երկրի ու մեր տարածաշրջանի հետ կապված։ Իսկ եթե գումարը ավելի մեծ լինի, և Արցախն այնտեղ լինի, իսկ Հայաստանին տրամադրվող օգնության չափը գոնե նույնը մնա, ինչ այս տարի, դա էլ կխոսի այն մասին, որ ադմինիստրացիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ճիշտ է, չի բարձրացել, բայց այստեղ էֆեկտիվ աշխատանք են կատարել մեր լոբբիստական կազմակերպությունները»։

Մասնավորեցնելով իր միտքը՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Այսինքն՝ երկու հարց կա՝ ինչքանով են էֆեկտիվ աշխատել հայկական կազմակերպությունները Թրամփի վարչակարգի հետ, և որքանով է այս վարչակարգը առաջնահերթություն տալիս մեր տարածաշրջանին՝ մանավանդ, եթե հաշվի առնենք Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը»։

Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում առաջնահերթություն է մնում Վրաստանը. «Վրաստանը Միացյալ Նահանգների դաշնակիցն է ու ամենահուսալի գործընկերը մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Միացյալ Նահանգների ներկայիս հարաբերությունները»։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների կողմից անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվելիք օգնությունը ԱՄՆ քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է: «Բայց դրա նշանակությունը չպետք է գերագնահատել։ Միացյալ Նահանգների կառավարությունը շատ ավելի բազմազան է, քան այդ ֆինանսական օգնությունը, որը, մեծ հաշվով, այդքան էլ մեծ գումար չէ։ Կարծում եմ, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցության և ընդհանրապես այդ հարաբերությունների էությունը շատ ավելի կարևոր ծրագրեր է բնորոշում, քան այդ ֆինանսական օգնությունը։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ինչ-որ առումով ԱՄՆ-ը կպահպանի տրամադրվելիք օգնությունը Հայաստանին ու Արցախին։ Ավելացնեմ նաև, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ողջ ներուժը շատ հեռու է նրանից, ինչ արվում է այսօր, և այդ իմաստով հատկապես հայկական կողմը անելիք ունի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում