Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նույնիսկ բնությունը տեսավ իշխանության դեմքը

Այն, ինչ կատարվեց գյուղատնտեսության ոլորտում, երևի թե լավագույնս բնորոշում է Հայաստանի ներկայիս իրավիճակը: Իշխանությունը Սերժ Սարգսյանի մակարդակով հայտարարեց դեմքով դեպի գյուղ շրջվելու մասին` իբր գյուղացիներին օգնելու և դրանով տնտեսական էֆեկտ ստանալու միջոցով նաև քաղաքացիների կյանքը թեթևացնելու համար, սակայն հենց բնությունը տեսավ իշխանության դեմքը, կարկուտից բացի` այլ «էմոցիա» չկարողացավ արտահայտել:

Այսինքն` Հայաստանի իշխանության դեմքը, ըստ էության, արդեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, հասարակության մեծ մասի, այլ նույնիսկ բնության համար է դարձել անտանելի և զայրույթից բացի` այլ բան չի առաջացնում: Եվ սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունն իրավիճակ փոխելու համար կարող է մի բան անել` դեմքով աջ ու ձախ շրջվելու փոխարեն, պարզապես հեռանալ, որ հասարակությունն ու բնությունն այդ դեմքն այլևս չտեսնեն: Սակայն սպասել այդպիսի լայնախոհություն ներկայիս իշխանությունից, իհարկե շատ լավատեսական կլինի, անիմաստ լավատեսական:

Հետևաբար պետք է պարզապես զգուշանալ, որ հանկարծ իշխանությունն այս կամ այն տեղում պատահաբար, առանց նախազգուշացնելու, կարող է աջ կամ ձախ շրջվել և դեմքով մեզ պատահել: Անակնկալի չգալու համար ընդամենը պետք է զգոն լինել: Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանի իշխանական համակարգի ամբողջ դեստրուկտիվիզմը, ամբողջ անշնորհքությունն ու անարդյունավետությունը լիակատար կերպով բացահայտվեցին ընդամենը այս գյուղական արշավի ընթացքում: Երևաց, որ իշխանությունն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, որ Սերժ Սարգսյանը տալիս է հանձնարարականներ, սակայն ինքն էլ չի կարողանում պատասխանատվություն կրել իր հանձնարարականների համար:

Եթե Սերժ Սարգսյանն ունակ լիներ ստանձնել այդ պատասխանատվությունը, ապա Հայաստանի կառավարությունում արդեն իսկ պետք է մի քանի աղմկոտ կադրային փոփոխություններ լինեին: Ու ընդհանրապես, ոչ միայն գյուղի, այլ տնտեսության մասով ամբողջությամբ: Կառավարությունում ամիսներ առաջ կատարած տնտեսական բլոկի նախարարների փոփոխություններն էլ այսօր փաստացի տապալված են լիուլի: 2011 թվականն իրականում Սերժ Սարգսյանի տնտեսական պլատֆորմի վերջնական ու լիակատար փլուզման թվականն է կարծես թե, ինչն իր մեջ պարունակում է երկու վտանգ. նախ` դա նշանակում է երկրի արտաքին քաղաքական պոտենցիալի թուլացում, որովհետև ժամանակակից աշխարհում քաղաքական պոտենցիալը կառուցվում է տնտեսական հենքի վրա, ինչն էլ հիմնվում է ներքին ազատության բազայի վրա, իսկ դրանից բացի էլ, եթե քանդվում է իշխանական տնտեսական պլատֆորմը,- լավն է այն, թե վատ,- ապա ինքնաբերաբար երկրում առաջանում է տնտեսական քաոս, որտեղ թելադրողը դառնում է արդեն խոշոր կապիտալը:

Եվ այդ իմաստով, օլիգարխիայի և մենաշնորհների դեմ պայքար հռչակած Սերժ Սարգսյանն ըստ էության է՛լ ավելի է երկրում մոտեցրել օլիգարխիայի լիակատար իշխանության հաստատման վտանգը, որովհետև եթե, օրինակ, կլանաօլիգարխիկ համակարգի կնքահայր Ռոբերտ Քոչարյանը կառավարում էր օլիգարխիային և նրան ծառայեցնում իր քաղաքական շահերին, ապա Սերժ Սարգսյանի դեպքում արդեն մեծ է վտանգը, որ օլիգարխիան է նրան իր շահերին ծառայեցնելու: Եվ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի` կա՛մ արագորեն և արմատապես վերանայել տնտեսական քաղաքականությունը, կա՛մ էլ պարզապես հեռանալ, քանի դեռ ըստ էության քաոսային իրավիճակ է իշխանական համակարգում, և նա կարող է իրեն այդ ճոխությունը թույլ տալ` իրապես ծառայություն մատուցելով երկրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում